տան հետնամասում քսան կանգուն երկարությամբ կողքի պատերի միջև հատակից մինչև առաստաղ բարձրացող մի պատ շինեց, դրա ներսում շինեց սրբարանը՝ որպես Սրբություն սրբոց։
Եբրայեցիներին 9:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երկրորդ վարագույրի հետևում էր այն խորանը, որ կոչվում էր Սրբություն սրբոց, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ երկրորդ վարագույրի հետևում կար խորան, որ «Սրբություն սրբոց» էր կոչվում. |
տան հետնամասում քսան կանգուն երկարությամբ կողքի պատերի միջև հատակից մինչև առաստաղ բարձրացող մի պատ շինեց, դրա ներսում շինեց սրբարանը՝ որպես Սրբություն սրբոց։
Քահանաները Տիրոջ Ուխտի տապանակը տարան ներսի մասը, իր տեղը՝ Սրբություն սրբոց, և տեղադրեցին քերովբեների թևերի ներքո։
Նա վարագույրները պատրաստեց կապուտակ, ծիրանի, կարմիր կտորներից ու բեհեզից և նրա վրա քերովբեներ գործեց։
և ընկղմվեն այս լեռան մեջ։ Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տերն այս խորհուրդն ունի։
Չափեց դռան երկարությունը. քառասուն կանգուն էր, լայնությունը՝ քսան կանգուն տաճարի առաջ։ Եվ ասաց ինձ. «Սա է Սրբություն սրբոցը»։
Տեղափոխվելու ժամանակ Ահարոնն ու իր որդիները թող մտնեն ներս, իջեցնեն հովանի վարագույրը և դրանով ծածկեն Ուխտի տապանակը։
Եվ ահա տաճարի վարագույրը երկու մասի պատռվեց՝ վերից վար, երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին,
իսկ երկրորդ խորանը տարին մեկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, և այդ անում էր ոչ առանց զոհի արյան,
որ մատուցում էր իր և ժողովրդի մեղքերի քավության համար։ Սրանով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը հայտնված չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը։