Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 9:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 որ մատուցում էր իր և ժողովրդի մեղքերի քավության համար։ Սրանով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը հայտնված չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Դրանով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, որ «սրբության» ճանապարհը հայտնված չէ, քանի որ առաջին խորանը դեռ հաստատուն էր մնում։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 9:8
15 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։


Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում. «Այսօր, եթե նրա ձայնը լսեք,


Նրանով է, որ երկուսս էլ մուտք ունենք Հոր մոտ միակ Հոգով։


քանի որ ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։


Եվ երկրորդ վարագույրի հետևում էր այն խորանը, որ կոչվում էր Սրբություն սրբոց,


Սուրբ Գիրքը, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով էր արդարացնելու, նախապես խոստացավ Աբրահամին, թե՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնվելու» (Ծնն. 12.3)։


Ես եմ դուռը. եթե մեկն իմ միջով մտնի, կփրկվի. կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի։


Եվ իրար մեջ անհամաձայն լինելով՝ արդեն թողնում հեռանում էին, երբ Պողոսն այս խոսքն էլ ասաց. «Սուրբ Հոգին Եսայի մարգարեի բերանով լավ խոսեց մեր հայրերին՝


Հիսուսը նրանց դարձյալ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը։


Այնժամ հիշեց հին ժամանակները՝ ասելով. «Որտե՞ղ են Մովսեսը և նրա ժողովուրդը, որտե՞ղ է նա, որ երկրից դուրս բերեց հոտերի հովվին, որտե՞ղ է նա, որ նրանց մեջ դրեց Սուրբ Հոգին.


Արդ, Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ ավելի վերևում ասվածից հետո.


Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով։ Ապրում էր անապատներում մինչև Իսրայելում իր երևալու օրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ