Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
Եբրայեցիներին 13:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնպես որ համարձակ լինենք և ասենք. «Տե՛րն է իմ օգնականը, և ես չպիտի երկնչեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 117(118).6)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնպես որ համարձակվում ենք ասել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 118.6)։ |
Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
Եվ խռովվեցի թշնամու ձայնից Եվ մեղավորի պատճառած նեղությունից։ Անիրավությամբ սխալվեցին իմ մասին Եվ բարկությամբ ոխ պահեցին իմ դեմ։
Ուղարկեց երկնքից և ապրեցրեց ինձ, Նախատեց ինձ կոխոտողներին։ Հանգիստ Ուղարկեց Աստված իր ողորմությունն Ու ճշմարտությունը
Անօրենություն ծրագրեցին, Պատրաստ եղան գործելու։ Մարդու սիրտը անքննելի է, նրա միտքը՝ նույնպես։
իսկ երկրորդի անունը՝ Եղիազար, որ նշանակում էր «Իմ հոր Աստվածը իմ օգնականն է, և նա փրկեց ինձ փարավոնի ձեռքից»։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Հակո՛բ, որ որդ ես հիմա, և դու, Իսրայե՛լ, որ սակավամարդ ես այժմ, ես օգնեցի քեզ,- ասում է Աստված՝ Իսրայելի Սուրբը, որը փրկելու է քեզ։-
Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։
Քո սիրելի Աստծու նման այլ աստված չկա, որը քայլում է երկնքում իբրև քեզ օգնական՝ երկնքի հաստատության ամենակալը։
Երանի՜ քեզ, Իսրայե՛լ. ո՞վ կարող է նմանվել քեզ, ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։ Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։
Ուրեմն համարձակությամբ մոտենանք նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք և շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք։
Հովնաթանը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև իմ հայր Սավուղի ձեռքը քեզ չի գտնի, և դու կթագավորես Իսրայելի վրա, իսկ ես քո երկրորդը կլինեմ։ Իմ հայր Սավուղն էլ գիտի, որ դա այդպես է»։