Եբրայեցիներին 1:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Չէ՞ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն։ |
Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։
Եվ մի օր Աստծու հրեշտակները [𝕸 Աստծու որդիները] եկան կանգնեցին Տիրոջ առաջ. նրանց հետ եկավ նաև սատանան՝ երկրի երեսին ման գալուց և շրջելուց հետո։
Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։
Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղեցնողներին և նրանց, ովքեր Օրենքի դեմ են գործում,
Զգո՛ւյշ եղեք, չարհամարհեք այս փոքրիկներից որևէ մեկին. ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը.
Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտե՛ղ մնա, մինչև ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ նրան սպանելու համար»։
Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը»։
Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. “Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը,
Երբ Հիսուսը ճանապարհ ընկավ այնտեղից, ահա մեծահարուստ մեկը, առաջ վազելով, ծնկի իջավ, հարց տվեց նրան և ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։
Հրեշտակը պատասխանեց և ասաց նրան. «Ես Գաբրիելն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկվեցի խոսելու քեզ հետ և այդ բանը քեզ ավետելու։
Եվ հանկարծակի այդ հրեշտակի հետ երևաց երկնային զորքերի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն ու ասում.
Նրանց մասին այս լուրը Երուսաղեմում գտնվող եկեղեցու ականջն ընկավ։ Եվ Բառնաբասին անմիջապես ուղարկեցին՝ հասնելու մինչև Անտիոք։
Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։
Եվ ահա Տիրոջ հրեշտակը եկավ, կանգնեց Պետրոսի գլխավերևում, ու մի լույս ծագեց շենքում։ Ապա հրեց Պետրոսին, արթնացրեց ու ասաց. «Շո՛ւտ, վե՛ր կաց»։ Եվ շղթաներն ընկան Պետրոսի ձեռքից։
Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մեջ էին և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին և Սողոսին այն գործի համար, որին ես կոչել եմ նրանց»։
Եվ հանկարծակի մեծ ցնցում եղավ, այնպես, որ բանտի հիմքերը շարժվեցին, և բոլոր դռներն իսկույն բացվեցին, ու բոլորի կապանքները քանդվեցին։
Դրա համար նաև հարկ եք վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են՝ այդ բանը հոգալու համար։
հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորը լինելու՝ Աստծու Ավետարանը մատակարարելով, որպեսզի հեթանոսներն Աստծուն ընդունելի ընծա լինեն՝ սրբագործված Սուրբ Հոգով։
Հոժարեցին, որովհետև նաև պարտական են նրանց։ Իրոք, եթե հեթանոսները նրանց հոգևոր բարիքներին հաղորդակից եղան, պարտական են նաև նրանց նյութական կարիքներին մասնակից լինել։
Իսկ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. եթե կցորդ ենք նրա չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին։
քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն և նրա իմաստությունը։ Աստված էլ հիմարություն համարվող քարոզությամբ հաճեց փրկել նրանց, ովքեր հավատում են։
որովհետև այս հանգանակության կազմակերպումը ոչ միայն սրբերի կարիքները բավարարելու, այլև շատերի գոհաբանությունն Աստծու հանդեպ ավելացնելու համար է։
որպեսզի հեթանոսները ժառանգակից, նույն մարմնի անդամ և Քրիստոս Հիսուսով իրագործված խոստմանը հաղորդակից լինեն Ավետարանի միջոցով։
Բայց եթե նույնիսկ ընծայաբերվեմ ձեր հավատի համար, որ դուք որպես զոհ Աստծուն եք մատուցում, ուրախ եմ և ուրախակից ձեր բոլորին։
Անհրաժեշտ համարեցի ձեզ մոտ ուղարկել Եպափրոդիտոսին՝ իմ եղբորը, գործակցին ու զինակցին, որին դուք ուղարկել էիք իմ կարիքները հոգալու համար,
իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ միասին, երբ մեր Տերը՝ Հիսուսը, հայտնվի երկնքից իր զորության հրեշտակներով,
Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու և շատ անգամ մատուցում է նույն զոհերը, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։
մենք ինչպե՞ս պիտի ազատվենք, եթե անտարբեր գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, ովքեր լսել էին այն։
Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանվեք նրանց, որ հավատով և համբերությամբ ժառանգեցին խոստումները։
Ահա թե ինչու Աստված, կամենալով առավել ևս ցույց տալ իր նպատակի անփոփոխ լինելը խոստման ժառանգորդներին, օգտագործեց երդումը,
Բայց արդ, Հիսուսն ավելի բարձր սպասավորության հասավ, քանի որ միջնորդ է առավել լավ ուխտի, ուխտ, որ լավագույն խոստումների վրա հիմնվեց։
նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։
Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։
Նրանց հայտնվեց նաև, որ ոչ թե իրենց, այլ մեզ էին ծառայում այդ պատգամները, որոնք այժմ պատմում են ձեզ նրանց միջոցով և ավետարանվում երկնքից ուղարկված Սուրբ Հոգով։ Հրեշտակները կցանկանային գոնե աղոտ կերպով տեսնել այդ։
Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, իմաստությամբ ու փոխըմբռնումո՛վ ապրեք ձեր կանանց հետ, նրանց վերաբերվե՛ք իբրև դյուրաբեկ անոթի, հարգե՛ք իբրև կյանքի շնորհի բաժնեկիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք եղող բաներ չլինեն։
Նրանց մասին մարգարեացել է նաև Ենովքը՝ յոթերորդը Ադամից սկսած, և ասել. «Ահավասի՛կ եկավ Տերը բյուրավոր սուրբ հրեշտակներով՝
Եվ տեսա, որ աթոռի և չորս կենդանիների ու երեցների միջև կար մի Գառ՝ ասես մորթված. նա ուներ յոթ եղջյուր և յոթ աչք, որ Աստծու յոթ Հոգիներն են՝ ամբողջ երկրով մեկ։