ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՛վ հզոր Աստված, նայի՛ր իմ թշվառությանը։ Իր ցասման գավազանով նա Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա նրա բարկության գավազանի տակ։ |
Այլ որքան բարձր է երկինքը երկրից, Այնքան զորացրեց Տերն իր ողորմությունն Իրենից երկյուղածների հանդեպ։
Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտի. իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։
Առան Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մելքիայի գուբը, որ գտնվում էր բանտի գավթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Գբի մեջ ջուր չկար, այլ լոկ տիղմ էր։ Երեմիան մնաց տիղմի մեջ։
տղամարդկանց, կանանց ու մանուկներին, թագավորի դուստրերին և այն անձանց, որոնց Նաբուզարդան դահճապետը թողել էր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, ինչպես և Երեմիա մարգարեին ու Ներիայի որդի Բարուքին,
Իմ ժողովրդի դստեր վերքն ինձ խորտակեց, խավարեցի տարակուսանքի մեջ, հալումաշ եղա, ինչպես ծննդկանը՝ երկունքից։