Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 2:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Պանդխտությանս օրը, ինչպես տարեկան տոներին, հրավիրեցիր, որ նրանք իմ շուրջը հավաքվեն, բայց ոչ ոք չգտնվեց, որ Տիրոջ ցասման ու բարկության ժամին փրկված կամ կենդանի մնացած լիներ, մինչդեռ իմ բոլոր թշնամիներն ապրեցին ու բազմացան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Հանդիսավոր տոն օրվա պես չորսբոլորից կանչեցիր իմ վախերը։ Եվ Տիրոջ բարկության օրը ազատվող կամ վերապրող չեղավ. ինչ որ ծնել ու մեծացրել էի, իմ թշնամին բնաջնջեց։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 2:22
16 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին և սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իր սրբության տան մեջ, չխնայեց նաև Սեդեկիային, չողորմեց նրանց կույս աղջիկներին և նրանց ծերերին. բոլորին մատնեց թշնամիների ձեռքը։


Որովհետև երբ անցնի, պիտի վերցնի ձեզ, առավոտից առավոտ պիտի անցնի օրը ցերեկով, իսկ գիշերը չար տարակուսանք պիտի լինի։ Ո՛վ դուք, նեղյալնե՛ր, սովորե՛ք լսել։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ ես չարիք կբերեմ նրանց վրա, որից չպիտի կարողանան դուրս գալ։ Ինձ են կանչելու, բայց չեմ լսելու նրանց։


Մի՞թե իսպառ երես թեքեցիր Հուդայից, կամ նրանից բոլորովին հեռացա՞վ քո հոգին. ինչո՞ւ այնպես հարվածեցիր մեզ, որ բժշկություն չլինի մեզ համար։ Խաղաղություն ակնկալեցինք, բայց բարի բան չկատարվեց, սպասեցինք բժշկության ժամին, բայց ահա խռովություն եղավ։


Իսկ երբ հաջորդ օրը Պասքորը Երեմիային հանեց բանտից, Երեմիան նրան ասաց. «Տերը քո անունը դրեց ոչ թե Պասքոր, այլ Թափառական գերի։


Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։


Արդ, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչո՞ւ ձեր հոգիների դեմ մեծամեծ մեղքեր եք գործում, որ Հուդայի միջից ջնջեք ձեր տղամարդուն, կնոջն ու ծծկեր մանկանը, որ ձեզնից որևէ մեկը չմնա,


Բայց այդ ի՞նչ է կատարվում. դրանք ահավասիկ զարհուրածներն են, որ դեպի հետ են շարժվում, որովհետև նրանց զորավոր մարդիկ ջախջախվեցին, և իրենք փախուստի են դիմել, իսկ դրանցից նրանք, որ շրջապատման մեջ ընկան, չպիտի վերադառնան,- ասում է Տերը։-


Դուրս մի՛ ելեք դեպի հանդերը և մի՛ գնացեք ճանապարհներով, որովհետև ամենուր թշնամիների սուրն է շրջապատել։


Անիծյալ՝ քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրներն ու ոչխարների հոտերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ