Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 8:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Իմ ժողովրդի դստեր վերքն ինձ խորտակեց, խավարեցի տարակուսանքի մեջ, հալումաշ եղա, ինչպես ծննդկանը՝ երկունքից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Փշրված եմ, որովհետև փշրված է իմ ժողովրդի դուստրը, ողբում եմ, սոսկում է բռնել ինձ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 8:21
14 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց կասես նաև այս խոսքը. “Զոր ու գիշեր ձեր աչքերից արտասո՛ւք թափեք, և թող վերջ չլինի դրան, քանզի իմ ժողովրդի կույս աղջիկը մեծ կոտորածի, ամենացավագին հարվածների ենթարկվեց։


Հափշտակում էին արծաթը, հափշտակում էին ոսկին, և նրա զարդեղենին չափ չկար։ Ծանրացան ավելի, քան նրա բոլոր ցանկալի սպասքները։


Նրա առջև կկործանվեն ազգեր, և ամեն մի դեմք սևացած պտուկի կնմանվի։


Ո՞վ կտար ինձ անապատում մի խղճուկ օթևան, որ ես թողնեի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են և արհամարողների բազմություն։


Որովա՜յնս, որովայնս ցավ է ընկել, և հեծում են սրտիս զգայարանները։ Սիրտս ճմլվում է, և հոգիս հանգստություն չունի, որովհետև ես շեփորի ձայն լսեցի և պատերազմի ու թշվառության գույժ։


Երբ մոտեցավ, տեսնելով քաղաքը՝ լաց եղավ նրա վրա և ասաց.


Իսկ ես քո հետևից գալով չհոգնեցի և մարդու օրվան չցանկացա։ Դու ինքդ իսկ գիտես, որ ինչ իմ շուրթերից ելնում է, այդ լինում է քո ներկայությամբ։


և թագավորին ասացի. «Արքա՛, դու ապրի՛ր հավիտյան. իմ դեմքն ինչպե՞ս տխուր ու տրտում չլինի, երբ իմ քաղաքն ու իմ հոր տունը անապատ է, իսկ դարպասները՝ հրից ոչնչացած»։


Հնձի ժամանակն անցավ, ամառն անցավ, բայց մենք չփրկվեցինք։


«Սուգ մտավ Հուդայի երկիր, նրա դռները մնացին թափուր, խավարեցին երկրի վրա, և Երուսաղեմի աղաղակը բարձրացավ։


Ո՛վ հզոր Աստված, նայի՛ր իմ թշվառությանը։ Իր ցասման գավազանով նա


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ