ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երուսաղեմը հիշեց իր տառապանքի օրը և օրն իր բաժանումի, թախծեց այն բոլոր փափագելի բաների համար, որոնց արժանացել էր սկզբում։ Երբ ժողովուրդը թշնամիների ձեռքն ընկավ, ոչ ոք չկար, որ օգներ նրան, տեսան դա նրա ատելիները, քամահրեցին ու ծաղրեցին նրա գերությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իր տառապանքի և թշվառության օրերին Երուսաղեմը հիշեց իր բոլոր ցանկալի իրերը, որ ուներ վաղեմի օրերից, երբ որ իր ժողովուրդը թշնամու ձեռքն ընկավ և օգնող չուներ. թշնամիները տեսան և ծիծաղեցին նրա կործանման վրա։ |
Պիտի մտնեմ Աստծու սեղանի առջև՝ Աստծու մոտ, Որ ուրախալի է դարձնում իմ երիտասարդությունը։ Օրհներգելու եմ քեզ օրհնությամբ, Աստվա՛ծ, Աստվա՜ծ իմ։
Մեր սուրբ տաճարն ու փառքը, որտեղ մեր հայրերն օրհներգում էին, հրո ճարակ դարձավ, և մեր ողջ փառավորությունը կործանվեց։
իսկ քաղդեացիները կրկին պիտի վերադառնան այստեղ. պիտի պատերազմեն այս քաղաքի դեմ, պիտի գրավեն և հրով այրեն այն»։
Արդյոք Իսրայելը քեզ համար ծաղրի առարկա չէ՞ր, իբրև թե գողության մեջ բռնված, երբ մարտնչում էիր նրա դեմ. նրա կողմից դու պիտի գերվես։
Տերն իր երեսը շրջել է նրանցից և այլևս չի նայելու նրանց։ Քահանաները չլսեցին ծերերին, նրանց որդիների նկատմամբ անողորմ եղան։ Աչքներս պահած՝ նայում էինք այն ազգերին, որոնք մեզ չէին կարող փրկել։
Ամովնացիներին կասես. “Լսե՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները։ Ամենակալ Տերն այսպես է ասում. այն բանի համար, որ չարախնդացիք իմ պղծված սրբարանի, կործանված Իսրայելի երկրի, գերության մատնված Հուդայի տան վրա,
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն բանի համար, որ ձեռքերովդ ծափ զարկեցիր ու ոտքերովդ դոփեցիր, հոգեպես ուրախացար Իսրայելի երկրի վրա,-
քանի որ սաստիկ պոռնկացավ նրանց մայրը և ամոթահար արեց նրանց, որոնց ծնեց, քանի որ ասաց. «Կգնամ իմ հոմանիների հետևից, որոնք ինձ կտան իմ հացն ու ջուրը, հագուստը և իմ կերպասը, իմ գինին, իմ ձեթը և այն ամենը, ինչ որ ինձ պետք է»։
Եվ արդ հավաքվեցին քո դեմ բազում ազգեր, որոնք ասում էին. «Եկե՛ք ծաղրենք, և մեր աչքերը թող տեսնեն Սիոնը»։
Ապա խելքի եկավ և ասաց. “Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։
Եվ Աբրահամը նրան ասաց. “Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակվում ես։