ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ7 Իր տառապանքի և թշվառության օրերին Երուսաղեմը հիշեց իր բոլոր ցանկալի իրերը, որ ուներ վաղեմի օրերից, երբ որ իր ժողովուրդը թշնամու ձեռքն ընկավ և օգնող չուներ. թշնամիները տեսան և ծիծաղեցին նրա կործանման վրա։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ7 Երուսաղեմը հիշեց իր տառապանքի օրը և օրն իր բաժանումի, թախծեց այն բոլոր փափագելի բաների համար, որոնց արժանացել էր սկզբում։ Երբ ժողովուրդը թշնամիների ձեռքն ընկավ, ոչ ոք չկար, որ օգներ նրան, տեսան դա նրա ատելիները, քամահրեցին ու ծաղրեցին նրա գերությունը։ Տես գլուխը |