ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլոր չար գործերը թող կանգնեն քո առաջ, և դու ճռաքա՛ղ արա նրանց այնպես, ինչպես ճռաքաղ արեցիր ինձ իմ բոլոր մեղքերի համար, քանզի անթիվ են իմ հառաչանքները, և սիրտն իմ լի է տրտմությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց ամբողջ չարությունը թող քո առաջ գա. վարվի՛ր նրանց հետ այնպես, ինչպես վարվեցիր ինձ հետ իմ բոլոր հանցանքների համար, որովհետև իմ հառաչանքները շատ են, և սիրտս ուժաթափ է։ |
Քո բարկությունը թափի՛ր հեթանոսների վրա, որոնք չեն ճանաչում քեզ, և այն ազգերի վրա, որոնք չկանչեցին քո անունը, որովհետև նրանք հոշոտեցին Հակոբին, սպառեցին նրան, վախճանի հասցրին նրան և ավերեցին նրա արոտավայրերը։
Ո՛վ Տեր, դու իմացար ինձ մահ բերելու մասին նրանց բոլոր դիտավորությունները, քավություն չտաս նրանց անիրավություններին, քո աչքի առաջ նրանց մեղքերը չջնջես, թող նրանք հիվանդությամբ տառապեն քո առաջ, քո բարկության ժամին այդպե՛ս վարվիր նրանց հետ։
Սակայն ամենքը, որ հոշոտում էին քեզ, իրե՛նք պետք է հոշոտվեն, քո բոլոր թշնամիները պիտի հոշոտեն իրենց մարմինները։ Քո անօրենությունները բազմացան ու հաճախակի դարձան. դրանք քո մեղքերի հետևանքն են։ Քեզ ավերողներն իրե՛նք պիտի ավերի ենթարկվեն, քո բոլոր ավարառուներին ես ավարի պիտի մատնեմ։
և ինձ հասած տառապանքները Բաբելոնին հասան»,- պիտի ասի Սիոնի բնակիչը։ «Իմ արյունը քաղդեացի բնակիչների վրա՛ թող լինի»,- պիտի ասի Երուսաղեմը։
Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։
Ուստի աղաչում եմ, որ չընկճվեք ձեզ համար մեր կրած նեղությունների պատճառով. սրանք մեր փառքն են։
Նրանք աղաղակում էին բարձր ձայնով ու ասում. «Մինչև ե՞րբ, Տե՛ր, սուրբ ու ճշմարիտ, պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից»։