ԵՐԵՄԻԱ 6:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պիտի խրատվես, Երուսաղե՛մ։ Թող այնպես չլինի, որ ես բաժանվեմ քեզնից, չլինի, որ քեզ դարձնեմ մի անապատ երկիր, որտեղ ոչ ոք երբեք չի բնակվել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Խրատվի՛ր, ո՛վ Երուսաղեմ, որ քեզնից չբաժանվեմ, որ քեզ ամայի և անբնակ երկիր չդարձնեմ»։ |
Նրա վրա մռնչացին և իրենց ձայներն արձակեցին առյուծները, որոնք ավերակ դարձրին նրա երկիրը։ Նրա քաղաքները կործանվեցին, այլևս բնակիչներ չունեցան։
Իմ գերությունից հետո զղջացի. երբ խելքի եկա, իմ ամոթալի օրերի համար հոգոց հանեցի և քեզ ցույց տվեցի, որ իմ տղայության պատճառով նախատինք կրեցի”։
Նրանք իրենց թիկունքները դարձրին ինձ և ոչ թե երեսները։ Վաղուց սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել։
«Երուսաղեմ, լվա՛ քո սրտի չարությունները, որ փրկվես. քո ցավերի խորհուրդները մինչև ե՞րբ պիտի մնան քո մեջ։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահա իմ ցասումն ու բարկությունը կթափեմ այդ տեղի վրա, մարդու և անասունի վրա, ագարակի ծառի վրա, հողի բարիքների վրա. թող կրակը բորբոքվի ու չմարի»։
Եվ դու կասես նրանց. “Սա այն ազգն է, որ չանսաց Տիրոջ՝ իր Աստծու ձայնին, ոչ էլ խրատ ընդունեց։ Հավատքը նվազեց, և ճշմարտությունը վերացավ նրա բերանից”»։
Հուդայի քաղաքներից և Երուսաղեմի փողոցներից վերացնելու եմ խրախճանքի ձայնը և ցնծացողների ձայնը, հարսի ձայնը և փեսայի ձայնը, որպեսզի երկիրը անապատ դառնա»։
Ով իմաստուն այր է, թող հասկանա այս բանը, և ում տրված է Տիրոջ բերանի խոսքը, նա մեզ թող պատմի, թե ինչի՛ համար կորստյան դատապարտվեց երկիրը։ Լքվեց ինչպես անապատ՝ անցորդներ չլինելու պատճառով։
Բացահայտեց իր պոռնկությունը և ի ցույց հանեց իր ամոթը։ Եվ իմ հոգին նրանից հեռացավ, ինչպես որ նրա քրոջից էր հեռացել։
Մերկ կդարձնեմ նրան ու կդնեմ նրան իր ծննդյան օրերի նման. կդարձնեմ նրան անապատի պես, կվերածեմ նրան անջուր հողի և ծարավից կսպանեմ նրան։
Թեպետև կմեծացնեն իրենց երեխաներին, անզավակ կմնան մարդկանցից, քանի որ վա՜յ նրանց. իմ մարմինը նրանցից է։
Այնքան ժամանակ, մինչ երկիրն ավերակ պիտի մնա, պիտի վայելի իր հանգստյան օրերը, իսկ դուք պիտի լինեք ձեր թշնամիների երկրում՝ օտար երկրում։ Այնքան ժամանակ, մինչ երկիրն ավերակ պիտի մնա, պիտի վայելի իր շաբաթները,
Ասացի. «Վախեցե՛ք ինձանից և ընդունե՛ք խրատը և ըստ ամենայնի չեք մեռնի նրա երեսից, ինչքան էլ որ վրեժ լուծեմ նրանից։ Պատրաստվի՛ր, վա՛ղ արթնացիր առավոտյան. պակասեցին նրա բոլոր ողկույզները։