Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 23:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Բացահայտեց իր պոռնկությունը և ի ցույց հանեց իր ամոթը։ Եվ իմ հոգին նրանից հեռացավ, ինչպես որ նրա քրոջից էր հեռացել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ նա բացահայտեց իր պոռնկությունները, բացահայտեց իր մերկությունը, և իմ հոգին էլ նրանից զատվեց զզվանքով, ինչպես որ հոգիս զատվել էր նրա քրոջից զզվանքով։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 23:18
20 Խաչաձեւ Հղումներ  

Իմ ժառանգությունն ինձ համար դարձավ անապատի առյուծ, իր ձայնը բարձրացրեց ինձ վրա, դրա համար էլ ատեցի նրան։


Անարգանք եկավ նրանց իշխանների վրա, Մոլորեցրեց նրանց անապատում անճանապարհ։


«Մարդո՛ւ որդի, քեզ համար երկու ճանապա՛րհ պատրաստիր, ուր բաբելացիների արքայի սուրն է մտնելու, այնպես որ երկուսն էլ նույն երկրից սկիզբ առնեն։ Քաղաք տանող ճանապարհի գլխին ուղեցույց նշա՛ն պատրաստիր։


Պիտի ամաչե՞ն, որ պղծություն գործեցին։ Սակայն այդպես էլ ամոթ ու ամաչել չիմացան և մտքներում պատկառանք չզգացին, դրա համար երբ իրենց այցելելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն և ուժասպառ լինեն,- ասում է Տերը։


Պիտի խրատվես, Երուսաղե՛մ։ Թող այնպես չլինի, որ ես բաժանվեմ քեզնից, չլինի, որ քեզ դարձնեմ մի անապատ երկիր, որտեղ ոչ ոք երբեք չի բնակվել»։


Կվերացնեմ երեք հովիվներին մի ամսվա մեջ, և կծանրանա իմ հոգին նրանց վրա, քանի որ նրանց հոգիներն էլ գոչում էին իմ դեմ։


Քանի որ Տերը երդվեց իր անձով, և Տերը՝ Զորությունների Աստվածը, ասում է. «Գարշելի կդարձնեմ Հակոբի ամբողջ հպարտությունը, կատեմ նրա երկրները և կվերացնեմ նրա քաղաքները՝ բոլոր բնակիչներով»։


«Ատեցի, մերժեցի ձեր տոները և ձեր տարեկանները չեմ հոտոտի։


«Երբ Իսրայելին բժշկեմ, Եփրեմի չարիքներն ու Սամարիայի չարիքները հայտնի կդառնան, քանի որ սուտ գործեցին. գող կմտնի նրա մոտ, և ավազակը կմերկացնի նրա ճանապարհներին։


Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները նորից կմիանան, իրենց համար մի իշխան կընտրեն և կսերեն այն երկրից, որովհետև մեծ է Հեզրայելի օրը։


Այսպես է ասում Ամենակալ Տերը. այն բանի համար, որ դրամդ վատնեցիր ու հոմանիներիդ առաջ պոռնկական ամոթալի արարքդ ու բոլոր պիղծ խորհուրդներդ բացահայտեցիր, ինչպես նաև որդիներիդ արյան համար, որոնց հոմանիներիդ էիր տալիս,


Տերը մերժեց իր զոհասեղանը, հեռու վանեց իր սրբությունները, կործանեց իր տաճարների պարիսպներն ու աշտարակները. Տիրոջ Տան մեջ թշնամիները աղմկեցին ու գոչեցին, ինչպես նրա տարեկան տոների օրերին։


Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։


նրանց երեսի ամոթը ծածկեց նրանց և նրանք, սոդոմացիների նման, իրենց մեղքերը չծածկեցին։ Վա՜յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին


Տերը տեսավ ու վրդովվեց, սրտմտեց իր տղաների ու աղջիկների բարկացնող արարքների համար։


Ապա դռների դրանդիների հետևում հաստատեցիր քո հիշատակները։ Կարծում էիր՝ եթե ինձնից հեռանաս, ավելի՞ բան պիտի գտնես։ Քո անկողինները լայնացրիր և փռվեցիր դրանց վրա. սիրեցիր քո հոմանիներին


Դրա համար նրան մատնեցին իր հոմանիների ձեռքը, ասորեստանցիների ձեռքը, որոնց հետևից էր նա գնում։


Նրանք մեջտեղ հանեցին սրա խայտառակությունը, նրա տղաներին ու աղջիկներին վերցրին, սրան էլ սրով սպանեցին։ Եվ կատարվեց կանանց խոսքը. նրանից վրեժ լուծեցին իր դուստրերի միջոցով։


Բայց դու պոռնկությունդ սաստկացրիր, այնքան որ հիշեցնում էիր մանկությանդ օրերը, երբ Եգիպտոսում պոռնկություն էիր անում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ