«Պիտի ելնեմ նրանց դեմ,- ասում է Զորությունների Տերը,- պիտի կորցնեմ նրանց անունը, նրանց զարմն ու զավակը»։ Այսպես է ասում Զորությունների Տերը.
ԵՐԵՄԻԱ 50:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեր մայրը խիստ ամոթահար եղավ, մայրը, որ բարության մեջ էր։ Ահա ազգերի մեջ հետինը եղավ, դարձավ ավերված, անջուր և անապատ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձեր մայրը հույժ պիտի ամաչի, ձեր ծնողը պիտի նախատվի. ահա նա ազգերի հետինը, անապատ, անջրդի և ամայի պիտի լինի։ |
«Պիտի ելնեմ նրանց դեմ,- ասում է Զորությունների Տերը,- պիտի կորցնեմ նրանց անունը, նրանց զարմն ու զավակը»։ Այսպես է ասում Զորությունների Տերը.
Եթե քաղդեացիների երկիրը գնաս, որը, սակայն, նույնպես ավերված է ասորեստանցիներից, այնտեղ ևս քեզ համար շունչ քաշել ու դադար չի լինելու։ Սիհիմը նրա հիմքը գցեց, կանգնեցրեց նրա աշտարակները, բարձրացրեց նրա աշտարակները, բայց ահա նրա պարիսպը տապալվեց ու կործանվեց։
Այսպես է ասում Տերը. «Բոլոր չար հարևանները, որոնք ձեռք են բարձրացնում այն երկրի վրա, որ բաշխեցի Իսրայելի իմ ժողովրդին, ահավասիկ ես նրանց հեռացնելու եմ իրենց երկրից, Հուդայի տունը ևս հանելու եմ նրանց միջից։
Յոթ զավակ ունեցողը տկարացավ, նրա հոգին նվաղեց. միջօրեին նրա արևը մայր մտավ. ամոթն ու նախատինքն են պատել նրան։ Նրանց մնացորդներին իրենց թշնամիների առջև սրի պիտի մատնեմ»,- ասում է Տերը։
Ահա այսպես է ասում Տերը Հուդայի թագավորի տան մասին. «Գաղաա՛դ, դու ես ինձ համար Լիբանանի գլուխը, բայց քեզ ավերակի ու անբնակ քաղաքների կվերածեմ։
Իսկ երբ լրանա յոթանասուն տարին, վրեժխնդիր կլինեմ բաբելացիների արքայից և այդ ազգից՝ իրենց անօրենությունների համար,- ասում է Տերը,- ինչպես և քաղդեացիների երկրից. նրանց հավիտենապես կանհետացնեմ։
նաև հյուսիս-արևելքի բոլոր թագավորներին՝ մերձավոր կամ հեռավոր, յուրաքանչյուրին իր եղբոր հետ, ինչպես և երկրի բոլոր թագավորներին, որոնք կան աշխարհի երեսին։ Իսկ ամենավերջում պիտի խմի Սիսաքի թագավորը։
Դրա համար էլ,- ասում է Տերը,- օրեր են գալու, երբ Ռաբբաթում ամովնացիներին գույժ պիտի տամ քաղաքների մասին, որոնք անապատի պիտի վերածվեն ու անհետանան, նրանց բագինները հրով պիտի այրվեն, և Իսրայելը պիտի ստանա իր իշխանությունը,- ասում է Տերը։
Նրա քաղաքները դարձան ավեր, անջուր երկիր ու անապատ, որտեղ ոչ ոք չի բնակվելու, որտեղ մարդու որդին կանգ չի առնելու։
Դրա համար ահա օրեր պիտի գան,- ասում է Տերը,- երբ ես պիտի պատժեմ բաբելացիների կուռքերին, և նրա ողջ երկիրն ամոթով պիտի մնա, նրա բոլոր վիրավորները պիտի ընկնեն նրա մեջ։
Եվ նրա ճակատին կար գրված խորհրդավոր մի անուն. «Մեծ Բաբելոն, մայր երկրի պոռնիկների և գարշելիների»։