Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 22:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ահա այսպես է ասում Տերը Հուդայի թագավորի տան մասին. «Գաղաա՛դ, դու ես ինձ համար Լիբանանի գլուխը, բայց քեզ ավերակի ու անբնակ քաղաքների կվերածեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Որովհետև Տերն այսպես է ասում Հուդայի թագավորի տան մասին. “Դու ինձ համար Գաղաադի նման ես, Լիբանանի գագաթի նման, բայց քեզ անշուշտ անապատ պիտի դարձնեմ, անբնակ քաղաքներ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 22:6
26 Խաչաձեւ Հղումներ  

Ապա նրանք նստեցին հաց ուտելու։ Հանկարծ աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայելացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից՝ ուղտերը բարձած խնկեղենով, ռետինով ու խեժով. գնում էին Եգիպտոս։


Ահավասիկ գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ, գեղեցիկ ես ահա, քո աչքերն աղավնիներ են քողի հետևում։ Քո վարսերը նման են այծերի հոտերի, որ երևացին Գաղաադից։


Ոսկյա խարիսխների վրա հաստատված մարմարյա սյուներ են սրունքները նրա։ Տեսքը նրա նման է Լիբանանի ընտիր եղևնափայտի,


Եթե մի շեն վայր մնա, ապա պիտի վերածվի այնպիսի տեղի, որտեղ հոտն է մակաղելու, կամ որտեղ լքված ոչխարներ են լինելու, երկար ժամանակ անասունների արոտավայր է դառնալու այն, որտեղ էլ նրանք հանգրվանելու են։


Ինչո՞ւ պատգամաբերների միջոցով նախատինք հասցրիր Տիրոջը։ Դու ասում էիր՝ “Իմ կառքերի բազմությամբ լեռների բարձունքը, Լիբանանի ծայրերը ելա, կոտորեցի նրա բարձր մայրիները, նրա գեղեցիկ նոճիները և մտա նրա անտառի ամենաբարձր կողմերը,


Եվ ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե՛ր»։ Իսկ նա ասաց. «Մինչև որ քաղաքներն ավերվեն բնակիչ չլինելու և տները՝ մարդ չլինելու պատճառով, և այդ երկիրը մնա ամայի։


Ո՛վ Հուդայի թագավորի տուն


Ձեր չար ընթացքի համեմատ ես կայցելեմ ձեզ,- ասում է Տերը,- կրակ կվառեմ ձեր Անտառներում, և նա ամեն ինչ կլափի իր շուրջը»։


«Կենդանի եմ ես,- ասում է Տերը։- Դու, Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիա՛, եթե իմ աջ ձեռքին կնիք դառնալու լինես, այդտեղից էլ կկորզեմ քեզ,


«Հուդայի արքա Եզեկիայի ժամանակ Միքիա Մորստացին մարգարեացել է և ասել Հուդայի ամբողջ ժողովրդին. “Այսպես է ասում Զորությունների Տերը. “Սիոնը, որպես ագարակ, արորով պիտի հերկվի, Երուսաղեմը պիտի վերածվի այգեպանների հյուղակների, իսկ տաճարի լեռը՝ մայրու անտառի”։


Հարված հարվածի վրա եկավ. բողո՛ք բարձրացրեք, քանզի ողջ երկիրը միանգամից թշվառացավ, վրանս խորտակվեց, և քանդվեցին վրանիս ծածկոցները։


Առյուծն իր որջից դուրս եկավ, որպեսզի հոշոտի ազգերին, շարժվեց ու ելավ իր տեղից, որպեսզի քո երկիրն ավերակ դարձնի։ Քո քաղաքները քանդվելու են՝ այնտեղ բնակիչ չլինելու պատճառով։


Ձեր մայրը խիստ ամոթահար եղավ, մայրը, որ բարության մեջ էր։ Ահա ազգերի մեջ հետինը եղավ, դարձավ ավերված, անջուր և անապատ։


Հուդայի քաղաքներից և Երուսաղեմի փողոցներից վերացնելու եմ խրախճանքի ձայնը և ցնծացողների ձայնը, հարսի ձայնը և փեսայի ձայնը, որպեսզի երկիրը անապատ դառնա»։


Մի՞թե Գաղաադում դեղ չի ճարվում, կամ այնտեղ բժիշկ չկա՞. իմ ժողովրդի դստեր համար ինչո՞ւ բժշկություն չեղավ։


Ով իմաստուն այր է, թող հասկանա այս բանը, և ում տրված է Տիրոջ բերանի խոսքը, նա մեզ թող պատմի, թե ինչի՛ համար կորստյան դատապարտվեց երկիրը։ Լքվեց ինչպես անապատ՝ անցորդներ չլինելու պատճառով։


Դրա համար Սիոնը ձեր պատճառով կհերկվի արորով, Երուսաղեմը կլինի մրգապահների հյուղակի պես, իսկ տաճարի լեռը՝ մայրիների անտառի նման։


Բացի՛ր քո դռները, Լիբանա՛ն, և թող կրակն ուտի քո մայրիները։


Իսրայելի որդիները բազում անասուններ ունեին, բայց Ռուբենի ու Գադի ցեղերի ունեցածները չափազանց շատ էին։ Նրանք տեսան, որ Հազերի ու Գաղաադի շրջանները հոտերի համար հարմար արոտավայրեր են։


Արդ, թող անցնեմ, տեսնեմ բարեբեր երկիրը, որ գտնվում է Հորդանան գետից այն կողմ, սքանչելի լեռներն ու Անդրլիբանանը”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ