Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 15:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Յոթ զավակ ունեցողը տկարացավ, նրա հոգին նվաղեց. միջօրեին նրա արևը մայր մտավ. ամոթն ու նախատինքն են պատել նրան։ Նրանց մնացորդներին իրենց թշնամիների առջև սրի պիտի մատնեմ»,- ասում է Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Յոթ զավակ ծնած մայրը նվաղեց, նրա շունչը փչեց, նրա արևը դեռ ցերեկով մայր մտավ, նա ամաչեց ու պատկառեց. իսկ մնացորդին սրի եմ մատնելու իրենց թշնամիների դիմաց»,- ասում է Տերը։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 15:9
14 Խաչաձեւ Հղումներ  

Հացով կշտացածները զգացին նրա պակասը, իսկ քաղցածները բնակվեցին երկրում, ամուլը յոթ որդի ծնեց, իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց։


Սակայն դրանք երկուսն էլ՝ որբևայրությունն ու անզավակությունը, մեկ օրվա մեջ հանկարծակի քեզ վրա են հասնելու, անսպասելի քեզ վրա են գալու քո դյութությունների, քո սաստկացող կախարդությունների պատճառով,


Ինչպե՜ս զատվեց ու նստեց միայնակ՝ քաղաքը բազմամարդ, տրտմությամբ լցված որբևայրի մի կին դարձավ հեթանոսների մեջ. երկրի իշխանը հարկատու դարձավ։


Ձեր մեկ չորրորդ մասը մահով կոչնչանա, մեկ չորրորդ մասն էլ սովից կմեռնի ձեր մեջ, մյուս չորրորդ մասը բոլոր ուղղություններով ցրիվ կտամ, իսկ մեկ չորրորդ մասն էլ ձեր շուրջը սրից կընկնի. սուր կքաշեմ նրանց հետևից։


Գթասիրտ կանանց ձեռքերը եփեցին իրենց մանուկներին, որոնք իմ ժողովրդի դստեր կործանման ժամանակ նրանց համար կերակուր դարձան։


ապա ես կծառանամ դրանց դեմ՝ դրանց չարչարելու և ոչ թե բարություն անելու համար։ Եվ Հուդայի բոլոր մարդիկ, որ ապրում են եգիպտացիների երկրում, պիտի կոտորվեն սրով ու սովով, մինչև որ նվազեն։


Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։


Պատերազմի՛ պատրաստվեք նրա դեմ, եկեք նրա դեմ ելնենք կեսօրին. վա՜յ մեզ, որովհետև ցերեկն անցավ, և մեզ վրա հասան երեկոյի ստվերները։


Բայց մի՞թե ինձ են բարկացնում,- ասում է Տերը,- թե՞ իրենք իրենց, որովհետև ամաչելու են իրենք»։


Այդտեղ պիտի խափանեմ Հուդայի խորհուրդը և խորհուրդը Երուսաղեմի. սրով, ինչպես և նրանց հոգիները փնտրողների ձեռքով նրանց դիտապաստ պիտի գցեմ իրենց թշնամիների առաջ։ Նրանց դիակներն իբրև կերակուր պիտի տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։


Ձեր մայրը խիստ ամոթահար եղավ, մայրը, որ բարության մեջ էր։ Ահա ազգերի մեջ հետինը եղավ, դարձավ ավերված, անջուր և անապատ։


Նրանց վրա իմ բարկությունն ու ցասումը ի կատար կածվի, ու կմխիթարվեմ։ Եվ կիմանան, որ ես՝ Տերս, խոսեցի իմ վրեժխնդրությամբ, որպեսզի իրենց վրա իմ բարկությունն ի կատար ածեի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ