Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 25:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 նաև հյուսիս-արևելքի բոլոր թագավորներին՝ մերձավոր կամ հեռավոր, յուրաքանչյուրին իր եղբոր հետ, ինչպես և երկրի բոլոր թագավորներին, որոնք կան աշխարհի երեսին։ Իսկ ամենավերջում պիտի խմի Սիսաքի թագավորը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 և հյուսիսի բոլոր թագավորներին՝ իրար մոտիկ թե հեռու, և աշխարհի բոլոր թագավորություններին, որ երկրի երեսին են. և նրանցից հետո թող խմի Սիսակ թագավորը։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 25:26
12 Խաչաձեւ Հղումներ  

Այն տալու եմ քեզ անիրավողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապեցրին քեզ, ովքեր քեզ ասում էին. “Խոնարհվի՛ր, որ անցնենք”։ Եվ քո մեջքը գետնին հավասար դարձրին քո վրայով անցնողների համար»։


Իսկ երբ լրանա յոթանասուն տարին, վրեժխնդիր կլինեմ բաբելացիների արքայից և այդ ազգից՝ իրենց անօրենությունների համար,- ասում է Տերը,- ինչպես և քաղդեացիների երկրից. նրանց հավիտենապես կանհետացնեմ։


ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։


Ինչպե՜ս պարտության մատնվեցիր, ո՛վ Սիսակ, ինչպե՜ս որսի պես բռնվեցիր, ո՛վ դու պարծանքդ ամենայն երկրի։ Ինչպե՜ս Բաբելոնն ամայացավ հանուր ազգերի մեջ։


Ամոթահար եղանք, որովհետև լսեցինք մեր նախատինքը, մեր անարգանքը ծածկեց մեր երեսը, այլազգիները Տիրոջ տուն՝ մեր սրբարան ներխուժեցին։


Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխանները (բոլորն էլ՝ Ասորեստանի զորավարներ), որոնք խոցված գերեզման են իջել իրենց ահազդու զորքերով հանդերձ։ Նրանք ևս ամոթահար ու անթլփատ ննջել են սրով խոցվածների հետ, տարել իրենց տանջանքները խորխորատ իջածների հետ։


Դու ևս փառքի փոխարեն անարգանքի հագուրդը խմի՛ր, շարժվի՛ր և դողա՛։ Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, և անարգանք կուտակվեց քո փառքի վրա.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ