Մեր հին մեղքերը մի՛ հիշիր, Թող շուտով մեզ հասնի ողորմությունդ, Տե՛ր, Որովհետև շատ աղքատացանք։
ԵՐԵՄԻԱ 5:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս ժողովուրդն անհնազանդ ու ըմբոստ սիրտ ունի. խոտորվեցին ու անցան գնացին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն այս ժողովուրդը մի համառ և ապստամբ սիրտ ունի, նրանք մոլորվեցին ու գնացին։ |
Մեր հին մեղքերը մի՛ հիշիր, Թող շուտով մեզ հասնի ողորմությունդ, Տե՛ր, Որովհետև շատ աղքատացանք։
Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերը թագավորեց, Հաստատեց աշխարհը, որ չսասանվի, Եվ իր ժողովրդին կդատի ուղղությամբ»։
Ինչո՞ւ եք նոր վերքեր հասցնում՝ ավելացնելով անօրենությունները։ Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ՝ տրտմության։
գնամ հարուստների մոտ և նրանց հետ խոսեմ. գուցե նրանք գիտենան Տիրոջ ճանապարհն ու Աստծու օրենքները»։ Բայց ահավասիկ նրանք էլ առհասարակ խորտակեցին լուծն ու խզեցին կապերը։
Բոլորն անհնազանդ են և գնում են կամակորությամբ. իբրև պղինձ և երկաթ՝ բոլորն էլ ապականված են։
Նրա ժողովուրդը կախված կմնա իր բնակավայրից, և Աստված նրա իշխանավորների վրա կբարկանա և չի բարձրացնի նրանց։
«Եթե մեկն ունի անհնազանդ ու անզգամ որդի, որն իր հորն ու մորը չի լսում, որին խրատում են, բայց նա չի լսում նրանց,
Ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. եթե այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մեջ, և դուք Աստծու դեմ ապստամբում եք, ապա իմ մահվանից հետո ինչե՜ր կանեք։
Եղբայրնե՛ր, տեսե՛ք, ձեզանից որևէ մեկի մեջ թող երբեք չլինի չար ու անհավատ սիրտ և ապստամբի կենդանի Աստծու դեմ։