«Բաբելոնն ավերակ պիտի դարձնեմ, որ այնտեղ ոզնիները բնակվեն, և նա ոչնչության վերածվի. այն տիղմի խորխորատ պիտի դարձնեմ, որ կորչի»։
ԵՐԵՄԻԱ 49:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապարանքը հավիտյան պիտի վերածվի ջայլամների բնակավայրի և անապատի. մարդ չպիտի բնակվի այնտեղ, հողածնի որդին այնտեղ չպիտի ապրի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հասորը աղվեսների որջ պիտի դառնա, հավիտենական ամայություն. այնտեղ մարդ չպիտի ապրի, և նրա մեջ մարդու որդի չպիտի բնակվի»։ |
«Բաբելոնն ավերակ պիտի դարձնեմ, որ այնտեղ ոզնիները բնակվեն, և նա ոչնչության վերածվի. այն տիղմի խորխորատ պիտի դարձնեմ, որ կորչի»։
Բոթաբեր ձայն է գալու և մեծ դղրդում՝ հյուսիսի երկրից, որպեսզի Հուդայի քաղաքներն ավերածության ենթարկի և ջայլամների կայան դարձնի։
Բաբելոնը բլուրների պիտի վերածվի, վիշապների բնակավայրի, ավերածության ու ծաղրանքի, բնակելի չպիտի լինի։
Ով իմաստուն այր է, թող հասկանա այս բանը, և ում տրված է Տիրոջ բերանի խոսքը, նա մեզ թող պատմի, թե ինչի՛ համար կորստյան դատապարտվեց երկիրը։ Լքվեց ինչպես անապատ՝ անցորդներ չլինելու պատճառով։
Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։
Նա աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դևերի, արգելանոց ամեն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամեն տեսակ անմաքուր և ատելի չարքերի,