Կրտսերը նույնպես որդի ծնեց և նրա անունը դրեց Ամման՝ ասելով. «Իմ ազգականի որդի է»։ Նա այսօրվա ամովնացիների նախահայրն է։
ԵՐԵՄԻԱ 49:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելը որդիներ չունի և կամ վերակացուներ չունի՞։ Ինչո՞ւ Մեղքոմը տիրեց Գադի հողերին, ու Մեղքոմի ժողովուրդը նրա քաղաքներում է բնակվում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամմոնի որդիների մասին. այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելը որդիներ չունի, կամ նա ժառանգ չունի՞. ինչո՞ւ Մեղքոմը ժառանգեց Գադին, և իր ժողովուրդը նրա քաղաքներում բնակվեց։ |
Կրտսերը նույնպես որդի ծնեց և նրա անունը դրեց Ամման՝ ասելով. «Իմ ազգականի որդի է»։ Նա այսօրվա ամովնացիների նախահայրն է։
Հորդանան գետից արևելք գտնվող ամբողջ Գաղաադի, Գադի, Ռուբենի ու Մանասեի երկրներում, Առնովնի ձորի եզրին գտնվող Արոյերից մինչև Գաղաադ ու Բասան։
Տերը Հովակիմի դեմ ուղարկեց քաղդեացիների, ասորիների, մովաբացիների և ամովնացիների կողոպտիչ զորքը։ Նա նրանց Հուդայի երկրի դեմ ուղարկեց, որպեսզի սպանեն նրա բնակիչներին, ինչպես ասել էր Տերն իր մարգարեների միջոցով։
Դրանից հետո ամովնացիներն ու մովաբացիները, նրանց հետ նաև մինեցիներից ոմանք եկան Հովսափատի դեմ պատերազմելու։
Ամովնացիներն ու մովաբացիները հարձակվեցին Սեիր լեռան բնակիչների վրա, որ կոտորեն ու ոչնչացնեն նրանց։ Երբ Սեիրի բնակիչներին իսպառ բնաջնջեցին, այս անգամ էլ իրար վրա հարձակվեցին ու կոտորեցին միմյանց։
Երբ Սանաբաղատը, ամովնացի Տուբիա ծառան և արաբացի Գեսամը լսեցին, ծաղրեցին մեզ և մեզ մոտ գալով՝ ասացին. «Ի՞նչ է այդ, որ անում եք, ցանկանում եք ապստամբե՞լ թագավորի դեմ»։
Ուստի ցածր տեղերում, պարսպի հետևում թաքստոցում մարդիկ կարգեցի՝ իրենց զենքերով, գեղարդներով ու աղեղներով հանդերձ։
Այսպես է ասում Տերը. «Բոլոր չար հարևանները, որոնք ձեռք են բարձրացնում այն երկրի վրա, որ բաշխեցի Իսրայելի իմ ժողովրդին, ահավասիկ ես նրանց հեռացնելու եմ իրենց երկրից, Հուդայի տունը ևս հանելու եմ նրանց միջից։
ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։
Դրանցից ուղարկի՛ր նաև եդովմացիների թագավորին և մովաբացիների թագավորին, ամովնացիների թագավորին, Տյուրոսի թագավորին և սիդովնացիների թագավորին՝ նրանց դեսպանների միջոցով, որոնք գալիս են Երուսաղեմ Հուդայի երկրի արքա Սեդեկիայի մոտ։
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Վա՜յ Նաբավին, որ կործանվեց, Կարիաթիմն ամոթահար եղավ, գրավվեց. ամոթահար եղավ Մոսոգամբն ու պարտության մատնվեց։
«Ամաչեցին Եմաթն ու Արփաթը, որովհետև չար լուր լսեցին, ալեկոծվեցին ծովի պես, զայրացան և չեն կարողանում հանգստանալ։
Թագուհու ապարանքի մասին, որին հարված հասցրեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, այսպես է ասում Տերը. «Եկե՛ք հարձակվե՛ք Կեդարի վրա և սպանե՛ք Կեդեմի որդիներին։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այլևս իմաստություն չկա՞ Թեմանում, հանճարեղները խելակորո՞ւյս եղան. գնա՞ց նրանց իմաստությունը։
Ճանապարհի սկզբի՛ն հաստատվիր։ Պատրաստի՛ր ու ճանապա՛րհ հարթիր, որպեսզի սուրը մուտք գործի Ռաբոթ՝ ամովնացիների քաղաքը, նաև Հուդա, Երուսաղեմ, որ նրա մեջ է։
որ տանիքների վրա երկրպագում են երկնքի զորություններին, և որոնք երդվում էին իրենց արքայի՝ Տիրոջ անունով,
Եվ կմոտենաք Ամովնի որդիներին։ Նրանց հետ թշնամություն չանեք, նրանց դեմ պատերազմ չհրահրեք, որովհետև Ամովնի որդիների երկիրն իբրև սեփականություն ձեզ չեմ տա, որովհետև այն իբրև սեփականություն տվել եմ Ղովտի որդիներին։
Ամովնացին ու մովաբացին իրավունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու, անգամ մինչև տասներորդ սերունդը և հավիտյանս հավիտենից,