Այսպես է ասում Տերը. «Բոլոր չար հարևանները, որոնք ձեռք են բարձրացնում այն երկրի վրա, որ բաշխեցի Իսրայելի իմ ժողովրդին, ահավասիկ ես նրանց հեռացնելու եմ իրենց երկրից, Հուդայի տունը ևս հանելու եմ նրանց միջից։
Դրանցից ուղարկի՛ր նաև եդովմացիների թագավորին և մովաբացիների թագավորին, ամովնացիների թագավորին, Տյուրոսի թագավորին և սիդովնացիների թագավորին՝ նրանց դեսպանների միջոցով, որոնք գալիս են Երուսաղեմ Հուդայի երկրի արքա Սեդեկիայի մոտ։
Այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելը որդիներ չունի և կամ վերակացուներ չունի՞։ Ինչո՞ւ Մեղքոմը տիրեց Գադի հողերին, ու Մեղքոմի ժողովուրդը նրա քաղաքներում է բնակվում։
Լսե՛ք, լսե՛ք այս. ես հեծում ու հառաչում եմ, և ոչ ոք չկա, որ մխիթարի ինձ։ Իմ բոլոր թշնամիներն իմացան իմ վրա եկած չարիքների մասին և ոտնահարեցին ինձ, քանզի դո՛ւ ստեղծեցիր այդ օրը, դո՛ւ կանչեցիր այդ ժամանակը, որ վայը գա ինձ վրա։
Այնտեղ ապրելու են ապահով. տներ են շինելու և այգիներ տնկելու, ապրելու են ապահով, երբ դատաստան տեսնեմ բոլոր նրանց հետ, ովքեր ամեն կողմից նրանց անարգեցին։ Ու կիմանան, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված՝ նրանց հայրերի Աստվածը»։
Այնտեղ են Եդովմը, նրա բոլոր թագավորներն ու իշխանները, ովքեր իրենց զորությամբ հանդերձ ընկան սրի հարվածներից։ Նրանք էլ են ննջել խորխորատ իջած խոցվածների հետ։
Այսպես է ասում Տերը. «Ամովնի որդիների երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ հերձում էին գաղաադացիների հղիներին, որպեսզի ընդարձակեն իրենց սահմանները։
Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։