Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 48:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կարմելոսից և մովաբացիների երկրից վերացան ուրախությունն ու ցնծությունը։ Գինի կար քո հնձաններում. այսուհետև առավոտները խաղող չպիտի ճմլեն, և երեկոները հնձանահարների ձայն չպիտի լսվի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ այգիներից ու Մովաբի երկրից վերացվելու են ուրախությունն ու ցնծությունը, հնձաններից դադարեցրել եմ գինին, ուրախության ճիչով խաղող չպիտի ճմլվի, և աղաղակը ուրախության աղաղակ չպիտի լինի։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 48:33
13 Խաչաձեւ Հղումներ  

Տասը լուծ եզան վարատեղը տալու է մեկ սափոր արդյունք, վեց արդու սերմանողը երեք գրիվ է հավաքելու։


Այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն տեղ, ուր հազար որթատունկ էր աճում՝ հազար սիկղ արծաթի արժեքով, խոպան պիտի դառնա և փշով լցվի։


որովհետև վերացավ լուծը, որ նրանց վրա էր դրված, և գավազանը, որ նրանց պարանոցին էր։ Ինչպես այն օրերին, երբ Տերը վերացրեց Մադիամի վրա կախված բռնակալների գավազանը։


ձեր աչքերի առաջ. ձեր Աստծու տնից պակասեցին կերակուրները, ուրախությունն ու խնդությունը։


Սթափվե՛ք, գինուց հարբածնե՛ր, լացե՛ք և սգացե՛ք բոլորդ, որ խմում եք գինին մինչև հարբելը, որովհետև վերցվեց ձեր բերանից ուրախությունն ու խնդությունը։


բոլոր ճանապարհներին կոծ կլինի, որովհետև անցնելու եմ քո միջով»,- ասում է Տերը։


Ո՞վ էիք, երբ քսան քոռ գարի էիք լցնում ձեր ամանները, բայց տասը քոռ գարի էր լինում, և լցնում էիք ձեր հնձանները՝ հիսուն մար գինի հանելու համար, բայց քսան էր լինում։