Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 5:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Տասը լուծ եզան վարատեղը տալու է մեկ սափոր արդյունք, վեց արդու սերմանողը երեք գրիվ է հավաքելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Տասը լծավար այգին տալու է մեկ մար գինի, և մեկ քոռ սերմը՝ մեկ արդու ցորեն»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 5:10
13 Խաչաձեւ Հղումներ  

Երբ ձեզ նեղեմ հացի պակասությամբ, մեկ թոնիրը բավական կլինի տասը կնոջ հաց եփելու համար, և ձեզ հաց պիտի բաժանեն հաշված կշռով։ Պիտի ուտեք ու չպիտի կշտանաք։


Ո՞վ էիք, երբ քսան քոռ գարի էիք լցնում ձեր ամանները, բայց տասը քոռ գարի էր լինում, և լցնում էիք ձեր հնձանները՝ հիսուն մար գինի հանելու համար, բայց քսան էր լինում։


Ցանում էիք շատ և հավաքում քիչ, ուտում էիք, բայց չէիք հագենում, խմում էիք, բայց հագուրդ չէիք ստանում, հագնում էիք, բայց չէիք տաքանում դրանցով, և ով իր վարձն էր հավաքում, ծակոտված կապոցների մեջ էր հավաքում»։


Խայտացին երինջներն իրենց մսուրներում, ավերվեցին գանձարանները, կործանվեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղավ։


Եթե մեկն իր կալվածքը հանդիսացող ագարակն է ուխտում նվիրել Տիրոջը, ապա դրա արժեքը թող լինի ըստ դրա վրա ցանված սերմի։ Մեկ քոռ սերմի համար թող վճարի հիսուն երկդրամյան արծաթ։


Շատ սերմ կցանես արտում, բայց քիչ բերք կհավաքես, որովհետև մորեխը կուտի այն։


Այգիներ կտնկես ու կմշակես, բայց գինի չես խմի, դրանցով չես ուրախանա, որովհետև որդը կուտի այգիդ։


Այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն տեղ, ուր հազար որթատունկ էր աճում՝ հազար սիկղ արծաթի արժեքով, խոպան պիտի դառնա և փշով լցվի։


Իմ ժողովրդի հողում փուշ ու մոլախոտ պիտի բուսնի, և բոլոր ապարանքների միջից ուրախությունը պիտի վերանա. փարթամ քաղաքի ապարանքները պիտի լքվեն։


Կարմելոսից և մովաբացիների երկրից վերացան ուրախությունն ու ցնծությունը։ Գինի կար քո հնձաններում. այսուհետև առավոտները խաղող չպիտի ճմլեն, և երեկոները հնձանահարների ձայն չպիտի լսվի։


Դրանց գնդիկներն ու ծաղիկները միաձույլ էին՝ բոլորը քանդակված մի կտոր մաքուր ոսկուց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ