Ոզիասն ամբողջ զորքի համար պատրաստել տվեց վահաններ, նիզակներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ և քարանետ պարսատիկներ։
ԵՐԵՄԻԱ 46:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ պատրաստե՛ք երիվարները, ձի՛ հեծեք, ո՛վ սպառազինվածներ, դրե՛ք սաղավարտները, առա՛ջ ուղղեք գեղարդները, հագե՛ք ձեր զրահները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ թամբե՛ք ձիերը և հեծե՛ք, ո՛վ ձիավորներ, շարվե՛ք սաղավարտներով, փայլեցրե՛ք նիզակները, զրահնե՛ր հագեք։ |
Ոզիասն ամբողջ զորքի համար պատրաստել տվեց վահաններ, նիզակներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ և քարանետ պարսատիկներ։
Այն ժամանակ ժողովրդին ասացի. «Եկեք բնակվենք Երուսաղեմ քաղաքում, մինչև արշալույս պահպանենք մեր շրջապատը, իսկ ցերեկը՝ աշխատենք»։
իմացե՛ք, հեթանոսնե՛ր, պիտի պարտվեք. լուրը հասցրե՛ք աշխարհի չորս կողմերը. դուք, որ հզորացել եք, պիտի պարտվեք։ Թեև դուք դարձյալ ուժեղանալու եք, բայց էլի պարտության եք մատնվելու։
Գուժե՛ք Եգիպտոսում, ձա՛յն արձակեք Մագդողում, իմա՛ց տվե՛ք Մեմփիսին, ազդարարե՛ք Տափնասին. «Արի՛, պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը կերավ քո ճյուղերը,
Պատրաստե՛ք աղեղները, լցրե՛ք կապարճները, քանի որ Տերն արթնացրեց մարերի թագավորի հոգին, քանի որ նրա բարկությունը Բաբելոնի վրա է. պիտի ջնջի նրան, քանզի Տիրոջ վրեժխնդրությունն է դա, նրա տաճարի վրեժխնդրությունը։
Ով լարելու է, թող լարի իր աղեղը, և ով զրահ ունի, թող վերցնի այն։ Մի՛ խնայեք նրա երիտասարդներին, ոչնչացրե՛ք նրա ողջ զորությունը։
«Եվ նա երուսաղեմացիներին այնպես է երևալու, կարծես մեկն իրենց առաջ հմայություններ է անում. շաբաթվա ընթացքում նրանց համար յոթ անգամ կրկնելու է։ Սակայն նա՝ բաբելացիների թագավորը, նրանց հիշեցնելու է, որ իրենց անիրավությունները մտաբերեն»։
գլխին սաղավարտ կար, հագել էր պղնձե և երկաթե շղթայագործ մի զրահ, որի քաշը հինգ հազար սիկղ էր։