Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 21:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 «Եվ նա երուսաղեմացիներին այնպես է երևալու, կարծես մեկն իրենց առաջ հմայություններ է անում. շաբաթվա ընթացքում նրանց համար յոթ անգամ կրկնելու է։ Սակայն նա՝ բաբելացիների թագավորը, նրանց հիշեցնելու է, որ իրենց անիրավությունները մտաբերեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված Ամմոնի որդիների մասին և նրանց նախատինքի մասին, և ասա՛. "Սուրը, սուրը մերկացած է մորթելու համար, կատարելապես հղկված, որպեսզի իր փայլատակումով ոչնչացնի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 21:28
15 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին և սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իր սրբության տան մեջ, չխնայեց նաև Սեդեկիային, չողորմեց նրանց կույս աղջիկներին և նրանց ծերերին. բոլորին մատնեց թշնամիների ձեռքը։


Ասորեստանցին պիտի ընկնի, բայց ոչ մարդու սրով. մարդու սուրը չի ուտելու նրան, նա փախուստի պիտի մատնվի, բայց ոչ սուսերի պատճառով. նրա երիտասարդները ևս պարտության պիտի մատնվեն։


Մարդիկ թշվառացած անցան անապատի բոլոր ճանապարհներով, քանզի երկրի մի ծայրից մինչև մյուսը Տիրոջ սուրն է լափում. ոչ մի մարմնի համար հանգիստ չկա։


Այս օրն ահա Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրության օրն է՝ իր թշնամիներից վրեժ առնելու համար։ Սուրը պիտի ուտի և հագենա, պիտի հարբի նրանց արյունից, որովհետև Զորությունների Տիրոջ զոհը հյուսիսի երկրից պիտի լինի, Եփրատ գետի ափին։


Գուժե՛ք Եգիպտոսում, ձա՛յն արձակեք Մագդողում, իմա՛ց տվե՛ք Մեմփիսին, ազդարարե՛ք Տափնասին. «Արի՛, պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը կերավ քո ճյուղերը,


Թագավորական սերնդից մեկին պիտի վերցնի, նրա հետ ուխտ պիտի դնի և նրան հավատարմության երդում անել պիտի տա։ Երկրի իշխաններին էլ պիտի վերացնի, որպեսզի թագավորությունը տկարանա,


Սակայն նրա դեմ պիտի ապստամբի՝ սուրհանդակներ ուղարկելով Եգիպտոս, որպեսզի իրեն ձիեր ու բազում զորք տան։ Բայց արդյոք հաջողությո՞ւն է ունենալու։ Արդյոք փրկվելո՞ւ է նա, ով այսպիսի հակառակ բաներ է անում և դրժում ուխտը։ Արդյոք փրկվելո՞ւ է։


որպեսզի նրանց սրտերը թուլանան, նրանց բոլոր դռներին տկարները բազմանան, որովհետև մատնված են սրի քաշվելու։ Սուրը փայլով գեղեցկացել է, պիտանի դարձել՝ սպանելու համար։


Եվ ձեզ վրա ազգերի անարգանքն այլևս չի լինելու, ժողովուրդներից այլևս նախատինք չեք կրելու, և ձեր ազգն այլևս անզավակ չի մնալու”»,- ասում է Տերը՝ Աստված։


Ապականվեցին ըստ բարձունքի օրերի. կհիշի նրանց անօրենությունները և վրեժխնդիր կլինի նրանց մեղքերի համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ