Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 8:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 իմացե՛ք, հեթանոսնե՛ր, պիտի պարտվեք. լուրը հասցրե՛ք աշխարհի չորս կողմերը. դուք, որ հզորացել եք, պիտի պարտվեք։ Թեև դուք դարձյալ ուժեղանալու եք, բայց էլի պարտության եք մատնվելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Խմբվե՛ք, ո՛վ ժողովուրդներ, բայց պիտի խորտակվեք. ակա՛նջ դրեք, ո՛վ երկրի բոլոր հեռավոր վայրեր. գոտեպնդվե՛ք, բայց պիտի խորտակվեք. պատրաստվե՛ք, բայց պիտի խորտակվեք։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 8:9
24 Խաչաձեւ Հղումներ  

Անիրավ մարդուն երաշխիք կանգնողը անպատիժ չի մնա։ Իսկ ով արդարություն է սերմանում, արժանի վարձ կստանա։


Իսրայելի արքան պատասխան տվեց ու ասաց. «Շա՜տ եղավ, թող կուզիկը չպարծենա ուղիղ կանգնողի նման»։


Ահա ինձ համար դեպի քեզ եկվորներ պիտի գան, քեզ մոտ պիտի պանդխտեն և քեզ ապաստանեն։


Ապա Տիրոջ հրեշտակը ելավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազարին սպանեց։ Առավոտյան վեր կացան և գտան բոլորի անշունչ դիակները։


Հետևապես նրանց է ուղղված Տիրոջ խոսքը. «Ընդունի՛ր նեղություններ նեղությունների վրա. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրա։ Մի քիչ էլ, մի քի՛չ էլ ընդունիր, մինչև որ գնան, թիկունքի վրա տապալվեն, խորտակվեն, տանջվեն ու մեռնեն»։


Մի՛ վախեցեք բաբելացիների արքայից, որից զարհուրած էիք, չվախենաք նրանից,- ասում է Տերը,- քանզի ես ձեզ հետ եմ, որպեսզի փրկեմ ձեզ և ազատեմ նրանց ձեռքից։


«Դու ինձ համար ցիրուցան պիտի անես պատերազմական զենքերդ, իսկ ես քո միջոցով ցիրուցան պիտի անեմ ազգերին, քո միջից վերացնեմ թագավորներին,


Պատրաստվի՛ր ու պատրաստի՛ր քո անձը, դու և քեզ մոտ հավաքված ամբողջ բազմությունը։ Դու ինձ համար առաջապահ ես լինելու։


Հավաքվեցին այս բոլոր թագավորները, եկան միասին և մեկտեղ բանակ դրեցին Մարովնի ջրերի մոտ, որ պատերազմեն Իսրայելի դեմ։


«Զենք ու վահա՛ն վերցրեք, մտե՛ք մարտի մեջ,


պատրաստե՛ք երիվարները, ձի՛ հեծեք, ո՛վ սպառազինվածներ, դրե՛ք սաղավարտները, առա՛ջ ուղղեք գեղարդները, հագե՛ք ձեր զրահները։


Թող պատրաստվի, որ բազում օրեր հետո, երբ գա ժամանակների վախճանը, հասնի սրից ապահով երկիրը՝ շատ ազգերից հավաքվելով Իսրայելի երկրում, որ ամբողջովին ավերակ է դարձել։ Նույն ազգերից հավաքվելով՝ բոլորն էլ խաղաղությամբ են ապրելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ