Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Ոզիասն ամբողջ զորքի համար պատրաստել տվեց վահաններ, նիզակներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ և քարանետ պարսատիկներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Ոզիան այդ ամբողջ զորքի համար պատրաստեց վահաններ, նիզակներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ և քարեր արձակող պարսատիկներ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:14
6 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց հետ կար երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր հոգուց բաղկացած պատերազմող զորք։ Սրանք էին, որ մեծ զորությամբ պատերազմելով՝ օգնում էին արքային թշնամիների դեմ։


Երուսաղեմում նա մեծ վարպետությամբ սարքված մեքենաներ պատրաստել տվեց, որպեսզի պարիսպների ու անկյունների վրա դրվելով՝ նետեր ու հսկա քարեր արձակեն։ Նրա ռազմական պատրաստության մասին լսեցին հեռավոր տեղերում, որովհետև նա սքանչելիորեն օգնություն գտավ, մինչև որ հզորացավ։


Դրա վերին մասը շուրջանակի կլոր կտրելով՝ բացվածք կթողնես։ Միացման տեղերը ամբողջական՝ մեկ կտոր թող լինեն, որպեսզի այդ զգեստը չպատռվի։


պատրաստե՛ք երիվարները, ձի՛ հեծեք, ո՛վ սպառազինվածներ, դրե՛ք սաղավարտները, առա՛ջ ուղղեք գեղարդները, հագե՛ք ձեր զրահները։


երկու ձեռքով էլ գործելու ընդունակ։ Նրանք բոլորն էլ պարսատիկավորներ էին, որ քարեր էին նետում և մազաչափ չէին վրիպում։


Դավիթը ձեռքը մտցրեց տոպրակի մեջ, այնտեղից մի քար առավ ու այն պարսատիկով նետելով՝ հարվածեց այլազգու ճակատին։ Քարը, սաղավարտը ծակելով, մտավ ճակատի մեջ, և Գողիաթը երեսնիվայր ընկավ գետնին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ