Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 46:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Գուժե՛ք Եգիպտոսում, ձա՛յն արձակեք Մագդողում, իմա՛ց տվե՛ք Մեմփիսին, ազդարարե՛ք Տափնասին. «Արի՛, պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը կերավ քո ճյուղերը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 «Հայտարարե՛ք Եգիպտոսում և հռչակե՛ք Մագդողում, հռչակե՛ք Մեմփիսում և Տափնասում և ասացե՛ք. “Կանգնի՛ր և պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը պիտի ուտի քո շրջակայքը”։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 46:14
23 Խաչաձեւ Հղումներ  

Աբենները ձայն տվեց Հովաբին. «Մի՞թե սուրն անդադար բնաջնջելու է, կամ մի՞թե չգիտես, որ սրա վերջը դառնություն կլինի։ Ե՞րբ ես հրամայելու ժողովրդին, որ իրենց եղբայրներին հալածելուց հրաժարվեն»։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ վերադառնան և բանակեն Մագդովղի ու ծովի միջև գտնվող Հանգրվանում [𝕸 Պի հախիրոտ]՝ Բեեղսեպփովնի դիմաց։ Դրա դիմաց՝ ծովեզերքին, թող բանակեն։


իսկ եթե չկամենաք ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ»։ Տիրոջ բերանը խոսեց այս։


Տայանի իշխանները հիմարացան, մեմփացիների իշխանները մեծամտացան, որոնք մոլորեցնելու են եգիպտացիներին՝ իրենց բոլոր ցեղերով։


Ասորեստանցին պիտի ընկնի, բայց ոչ մարդու սրով. մարդու սուրը չի ուտելու նրան, նա փախուստի պիտի մատնվի, բայց ոչ սուսերի պատճառով. նրա երիտասարդները ևս պարտության պիտի մատնվեն։


Տիրոջ սուրը հագեցել է արյամբ, գիրացել է գառների, ցուլերի ու խոյերի ճարպով, քանզի Տիրոջ համար Բոսորում՝ զոհաբերություն, իսկ եդովմացիների երկրում մեծ սպանդ է լինելու։


Մարդիկ թշվառացած անցան անապատի բոլոր ճանապարհներով, քանզի երկրի մի ծայրից մինչև մյուսը Տիրոջ սուրն է լափում. ոչ մի մարմնի համար հանգիստ չկա։


Մեմփացիների ու տափնացիների որդիները ճանաչեցին քեզ ու ծաղրեցին։


Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք։ Սուրը կերավ ձեր մարգարեներին, առյուծի պես հոշոտեց, բայց դուք չզարհուրեցիք»։


Տերը Երեմիայի միջոցով խոսեց բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին եգիպտացիների երկրում, գտնվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրես երկրում, ու ասաց.


Այս օրն ահա Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրության օրն է՝ իր թշնամիներից վրեժ առնելու համար։ Սուրը պիտի ուտի և հագենա, պիտի հարբի նրանց արյունից, որովհետև Զորությունների Տիրոջ զոհը հյուսիսի երկրից պիտի լինի, Եփրատ գետի ափին։


Գերության պատրաստությո՛ւն տես, ո՛վ դուստր, բնակի՛չ Եգիպտոսի, քանզի Մեմփիսն ավերակ պիտի դառնա, և վայ պիտի տան նրան՝ այնտեղ բնակիչներ չլինելու պատճառով։


և եգիպտացիների արքա Նեքավով փարավոնի զորաբանակի մասին, որը գտնվում էր Եփրատ գետի մոտ՝ Քարքամիսում, և որին Հովսիայի որդու՝ Հուդայի երկրի արքա Հովակիմի չորրորդ տարում ջախջախեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան։


«Եվ նա երուսաղեմացիներին այնպես է երևալու, կարծես մեկն իրենց առաջ հմայություններ է անում. շաբաթվա ընթացքում նրանց համար յոթ անգամ կրկնելու է։ Սակայն նա՝ բաբելացիների թագավորը, նրանց հիշեցնելու է, որ իրենց անիրավությունները մտաբերեն»։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Կործանելու եմ կուռքերը, վերջ եմ տալու մեմփացիների մեծամեծներին, եգիպտացիների երկրից էլ՝ իշխաններին. նրանք այլևս չեն լինի։ Սարսափ եմ գցելու եգիպտացիների երկրի վրա։


Դրա համար ահա կընթանան դեպի եգիպտացիների թշվառությունը. նրանց կընդունի Մեմփիսը, և նրանց կթաղի Մաքմասը։ Կորուստը կժառանգի նրանց արծաթը, և փուշ կբուսնի նրանց վրաններում։


Առյուծը բավականին որսաց իր կորյունների համար և կենդանի խեղդեց իր կորյունների համար, իր որջը լցրեց որսով և իր բնակավայրը՝ հափշտակությամբ։


Իմ նետերն արյամբ պիտի հագենան, իսկ իմ սուրը պիտի ուտի միսը և արյունը վիրավորների և գերիների և գլուխները ինձ թշնամի իշխանների։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ