Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 44:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ իմ բարկությունն ու զայրույթը կաթեց ու բորբոքվեց Հուդայի քաղաքներում և Երուսաղեմից դուրս, որոնք ավեր ու անապատ դարձան, ինչպես այսօր են»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ուստի իմ զայրույթն ու իմ բարկությունը թափվեցին ու բորբոքվեցին Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում, և նրանք ավերակ ու ամայի դարձան, ինչպես որ այսօր է”»։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 44:6
34 Խաչաձեւ Հղումներ  

Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ. թշնամի ազգերից ավերված ու ամայացած ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարները պիտի ուտեն։


Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, Երուսաղե՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկության բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր։


Քո որդիները տարակուսած քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում։ Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն։ Նրանց մեջ Տիրոջ բարկությունն է լցված, նրանք խզված են Տիրոջից՝ Աստծուց։


Եվ ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե՛ր»։ Իսկ նա ասաց. «Մինչև որ քաղաքներն ավերվեն բնակիչ չլինելու և տները՝ մարդ չլինելու պատճառով, և այդ երկիրը մնա ամայի։


և Դավթի տուն, լսե՛ք Տիրոջ պատգամը։ Այսպես է ասում Տերը. «Առավոտից սկսած արդա՛ր դատաստան արեք, օրինապա՛հ եղեք, կողոպտվածին փրկե՛ք նրան զրկողի ձեռքից, որպեսզի իմ բարկությունը չբորբոքվի որպես կրակ, թե չէ այն կվառվի, և ձեր անիրավ ընթացքի պատճառով ոչ ոք չի լինի, որ հանգցնի։


Ես էլ պիտի պատերազմեմ ձեր դեմ՝ ձեռքս երկարած, բազուկս բարձրացրած, սրտմտությամբ, բարկությամբ ու մեծ ցասումով։


Ահավասիկ ես հրաման եմ տալու,- ասում է Տերը,- և նրանց նորից արձակելու եմ այդ քաղաքի վրա. նրանք պիտի պատերազմեն դրա դեմ, գրավեն ու հրով այրեն այն։ Հուդայի քաղաքներն իրենց բնակիչներից թափուր եմ դարձնելու»։


Թերևս Տիրոջ առաջ նրանց սիրտը գութ ընկնի, և ամենքն իրենց չար ճանապարհներից հետ դառնան, քանզի սաստիկ են զայրույթն ու բարկությունը, որ Տերը խոսեց այդ ժողովրդի մասին»։


Այսպես է ասում Տերը. «Ավերվելու է համայն երկիրը, բայց ես չեմ բերելու նրա վախճանը։


Հուդայի մարդի՛կ և Երուսաղեմի բնակիչնե՛ր, ձեր Աստծո՛ւ համար թլփատվեք, ձեր սրտի անթլփատությո՛ւնը թլփատեք, որովհետև գուցե ձեր չար գործերի պատճառով իմ բարկությունն իբրև հուր ելնի ու բորբոքվի, և մեկը չգտնվի, որ հանգցնի այն»։


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչպես որ իմ զայրույթն ու բարկությունը թափվեց Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես էլ իմ զայրույթը պիտի կաթի ձեզ վրա, երբ դուք մտնեք Եգիպտոս։ Պիտի լինեք անապատում, վտարանդի, նզովված ու նախատված, այլևս չպիտի տեսնեք այս վայրերը»,


Ձեր չար արարքների և ձեր արած գարշելի գործերի պատճառով Տերը չկարողացավ համբերել, և ձեր երկիրը, բնակիչներից զրկված, դարձավ ավերակ ու անապատ և նզովքի առարկա, ինչպես այսօր է։ Այն բանի համար,


Չե՞ս տեսնում, թե ինչե՛ր են անում դրանք Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի ճանապարհներին.


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահա իմ ցասումն ու բարկությունը կթափեմ այդ տեղի վրա, մարդու և անասունի վրա, ագարակի ծառի վրա, հողի բարիքների վրա. թող կրակը բորբոքվի ու չմարի»։


Հուդայի քաղաքներից և Երուսաղեմի փողոցներից վերացնելու եմ խրախճանքի ձայնը և ցնծացողների ձայնը, հարսի ձայնը և փեսայի ձայնը, որպեսզի երկիրը անապատ դառնա»։


քանի որ մահը նախընտրեցին և ոչ թե կյանքը, իսկ այս չար ազգի մնացորդներին, որոնք պահպանվել են, ամեն տեղ մնացածների հետ պիտի արտաքսեմ»,- ասում է Զորությունների Տերը։


Ինչպե՜ս զատվեց ու նստեց միայնակ՝ քաղաքը բազմամարդ, տրտմությամբ լցված որբևայրի մի կին դարձավ հեթանոսների մեջ. երկրի իշխանը հարկատու դարձավ։


Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։


Սիոնի լեռան վրա, որն ավերակ է դարձել, և աղվեսներն են ելումուտ անում նրա սրահներում։


“Ուստի կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- հզոր ձեռքով, բարձրացած բազկով ու հորդացող ցասումով եմ թագավորելու ձեզ վրա։


Ձեզ հանելու եմ ազգերի միջից, դուրս եմ բերելու այն երկրներից, որտեղ դուք ցրիվ եք եկել, հզոր ձեռքով, բարձրացած բազկով ու հորդացող ցասումով։


այն բանի համար, որ պղծվում էիր, և չես մաքրվելու քո պղծությունից։ Ինչպե՞ս կարող է մաքրվել, քանի դեռ իմ զայրույթը նրա հանդեպ ի կատար չեմ ածել։


մինչև որ իմ զայրույթը ելնի՝ վրեժխնդրություն պահանջելու։ Արյունն էլ եմ դրել սալաքարի վրա, որպեսզի ծածուկ չմնա”։


Նրանց վրա իմ բարկությունն ու ցասումը ի կատար կածվի, ու կմխիթարվեմ։ Եվ կիմանան, որ ես՝ Տերս, խոսեցի իմ վրեժխնդրությամբ, որպեսզի իրենց վրա իմ բարկությունն ի կատար ածեի։


Ով որ հեռու է, ժանտախտից է մեռնելու, ով էլ որ մոտ է, սրից է ընկնելու, իսկ ով որ մնում է և ով պաշարման մեջ է, սովից են կոտորվելու։ Այսպիսով իմ բարկությունն եմ իրագործելու նրանց վրա։


Ես էլ դրանց հետ բարկությամբ եմ վարվելու. աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ։ Ականջիս գոռան էլ, նրանց չեմ լսելու»։


ես նույնպես զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի համեմատ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։


Ձեր քաղաքներն ավերակ պիտի դարձնեմ, պիտի ամայացնեմ ձեր տաճարները և ձեր զոհերի անուշ բույրն այլևս չպիտի հոտոտեմ։


Աստված նախանձախնդիր է, և վրեժխնդիր է Տերը. Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և ինքն է վերացնում իր թշնամիներին։


«Տերը մեծ ցասումով բարկացավ ձեր հայրերի վրա։


Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին”։ Պատասխան տվեցին և ասացին. “Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար”»։


«Նրանց կվտարեմ այն բոլոր ազգերի մեջ, որոնց չեն ճանաչի, և այդ երկիրը կավերվի նրանցից հետո, որովհետև ոչ ոք չի լինի, որ ելնի և դառնա. ընտիր երկիրն ավերակ դարձրին»։