Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 44:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Արդ, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչո՞ւ ձեր հոգիների դեմ մեծամեծ մեղքեր եք գործում, որ Հուդայի միջից ջնջեք ձեր տղամարդուն, կնոջն ու ծծկեր մանկանը, որ ձեզնից որևէ մեկը չմնա,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ հիմա այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. «Դուք ինչո՞ւ եք մեծ չարիք անում ձեր իսկ հոգիների դեմ, որ Հուդայի միջից բնաջնջեք մարդուն ու կնոջը, երեխային ու ծծկերին, որ ձեզ համար մնացորդ չմնա։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 44:7
28 Խաչաձեւ Հղումներ  

Քո տան համար ամոթ խորհեցիր, ոչնչացրիր բազում ժողովուրդների, և քո անձը մեղանչեց.


Քո միջոցով պիտի ոչնչացնեմ տղամարդուն ու կնոջը, քեզնով պիտի ոչնչացնեմ ծերին ու երիտասարդին, քեզնով պիտի ոչնչացնեմ տղային ու աղջկան։


Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- և ամբարիշտի մահը չեմ կամենում, այլ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը։ Դարձե՛ք, հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ տուն Իսրայելի”։


Իմ ժողովրդի դստեր կործանման համար արցունք թափելուց աչքերիս լույսը խավարեց, որովայնս տակնուվրա եղավ, փառքս հողին հավասարվեց, քանզի քաղաքի բոլոր փողոցներում մեռնում են ծծկեր մանուկները։


և Հուդայի մնացորդներից, որոնք բնակվում են եգիպտացիների երկրում, ոչ ոք չպիտի փրկվի, որ վերադառնա Հուդայի երկիրը, ուր վերադառնալու և այնտեղ բնակվելու հույսն էին փայփայում իրենց հոգում։ Չպիտի վերադառնան, բացի միայն ազատվածներից»։


Այսպես է ասում Տերը. «Թող մարդկանց դիակները խայտառակության օրինակ դառնան ձեր երկրի դաշտերի երեսին. թող լինեն ինչպես խոտն է մնում հնձողից հետո, և չի լինի մեկը, որ այն հավաքի»։


Բայց մի՞թե ինձ են բարկացնում,- ասում է Տերը,- թե՞ իրենք իրենց, որովհետև ամաչելու են իրենք»։


Խրատ մերժողն ատում է իր անձը, ով ընդունում է հանդիմանություն, խոհեմություն պիտի ստանա։


Անօրենությունները որսում են չարագործին. և յուրաքանչյուրը կապվում է իր մեղքերի թելերով,


Արդ, գնա՛ և հարվածի՛ր Ամաղեկին ու Հարիմին և ոչնչացրո՛ւ այն ամենը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոք չպետք է փրկվի։ Կկոտորես նրանց ու կոչնչացնես բոլորին՝ տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու էշ”»։


Ահա թե ինչ պիտի անեք. բոլոր արուներին և արուի հետ անկողին մտած կանանց կոտորե՛ք»։


և նզովեցին այն։ Ինչ որ կար քաղաքում՝ այր թե կին, երիտասարդ թե ծեր, արջառ, ոչխար և էշ, բոլորը սրի քաշեցին։


Դրսից սուրը թող նրանց անզավակ դարձնի, իսկ ներսից երկյուղը սպանի երիտասարդներին ու կույս աղջիկներին, մանուկներին ու ալևոր ծերերին։


ձեր ձեռքի գործերով ինձ դառնություն պատճառեք և եգիպտացիների երկրում, ուր դուք գնացել եք բնակվելու, խնկարկեք օտար աստվածներին, որ բնաջնջվեք և անեծքի ու նախատինքի առարկա դառնաք աշխարհի բոլոր ազգերի մեջ,


որ մեղք գործեցիք ձեր հոգում, քանի որ ինձ ուղարկեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու մոտ՝ ասելով. «Մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն, և այն ամենը, ինչ որ Տերը՝ մեր Աստվածը, խոսի քեզ հետ՝ նույն ձևով հայտնի՛ր մեզ, ու մենք կկատարենք»։


Բայց արդյոք Հուդայի Եզեկիա արքան և համայն Հուդայի երկիրը դրա համար նրան սպանեցի՞ն. մի՞թե չվախեցան Տիրոջից ու չխնդրեցի՞ն Տիրոջը, և Տերը հրաժարվեց այն բոլոր չարիքներից, որ ասել էր նրանց դեմ։ Իսկ մենք ինքներս մեծ չարիք ենք բերելու մեզ”»։


Բայց դուք ինձ չլսեցիք,- ասում է Տերը,- քանի որ ինձ բարկացրիք ձեր ձեռքի գործերով, որպեսզի պատուհասեմ ձեզ»։


Ովքեր մեղանչում են իմ դեմ, ամբարշտանում են իրենց հոգիներում, և ովքեր ատում են ինձ, մահն են սիրում։


նրանք, որ հաղորդ են սպանությանը, իրենց անձերի համար չարիք են գանձում. անօրեն մարդկանց վախճանը չար է։


Քահանաների քաղաք Նոմբան սրի քաշվեց. սրախողխող եղան տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, արջառ թե էշ և ոչխար։


Մեր մանկությունից ի վեր խայտառակությունը սպառեց մեր հայրերի վաստակը՝ նրանց հոտերն ու նախիրները, նրանց տղաներին ու աղջիկներին։


Պանդխտությանս օրը, ինչպես տարեկան տոներին, հրավիրեցիր, որ նրանք իմ շուրջը հավաքվեն, բայց ոչ ոք չգտնվեց, որ Տիրոջ ցասման ու բարկության ժամին փրկված կամ կենդանի մնացած լիներ, մինչդեռ իմ բոլոր թշնամիներն ապրեցին ու բազմացան։


Չգնաք օտար աստվածների հետևից՝ նրանց ծառայելու և երկրպագելու համար, չբարկացնեք ինձ ձեր ձեռքի գործերով, որպեսզի չպատուհասեմ ձեզ”։


Երեմիան նրան ասաց. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Եթե ելնես գնաս բաբելացիների արքայի զորավարի մոտ, ապա քո անձը ողջ կմնա, և այս քաղաքը հրով չի այրվի, կապրեք դու էլ, քո տունն էլ։


չխղճաք ծերին ու մանկանը, կույսին ու երիտասարդին։ Կանանց էլ կոտորե՛ք, ջնջե՛ք։ Բայց ում վրա նշան կա, չմոտենաք։ Սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ