Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 20:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 “Ուստի կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- հզոր ձեռքով, բարձրացած բազկով ու հորդացող ցասումով եմ թագավորելու ձեզ վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և անշուշտ զորավոր ձեռքով, մեկնած բազկով և հորդող զայրույթով պիտի թագավորեմ ձեզ վրա

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 20:33
13 Խաչաձեւ Հղումներ  

որտեղ լսած լինի քո մեծ անվան, հզոր ձեռքի ու օգնության պատրաստ բազկի մասին, գա և աղոթք անի այս տեղում,


Գնա՛ Իսրայելի որդիների մոտ ու ասա՛. “Ես՝ Տերը, ազատելու եմ ձեզ եգիպտացիների բռնությունից և հանելու եմ ձեզ նրանց ծառայությունից, փրկելու եմ ձեզ իմ հզոր բազկով ու նրանց մեծ պատիժներ հասցնելով։


Եգիպտացի մարդուն են ապավինում և ոչ թե Աստծուն, ձիերի մարմիններին. բայց օգնություն չի լինի. Տերն իր ձեռքը կերկարի նրանց վրա, և օգնողները տանջանքի կենթարկվեն, իսկ նրանցից օգնություն սպասողները կկործանվեն, ամենքն անխտիր կոչնչանան։


Ես էլ պիտի պատերազմեմ ձեր դեմ՝ ձեռքս երկարած, բազուկս բարձրացրած, սրտմտությամբ, բարկությամբ ու մեծ ցասումով։


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչպես որ իմ զայրույթն ու բարկությունը թափվեց Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես էլ իմ զայրույթը պիտի կաթի ձեզ վրա, երբ դուք մտնեք Եգիպտոս։ Պիտի լինեք անապատում, վտարանդի, նզովված ու նախատված, այլևս չպիտի տեսնեք այս վայրերը»,


Եվ իմ բարկությունն ու զայրույթը կաթեց ու բորբոքվեց Հուդայի քաղաքներում և Երուսաղեմից դուրս, որոնք ավեր ու անապատ դարձան, ինչպես այսօր են»։


և սաստիկ հարբեցնի նրա զորավարներին ու նրա իմաստուններին, նրա իշխաններին, նրա զորագլուխներին ու նրա զորավոր մարդկանց. նրանք պիտի ննջեն հավիտենական քնով ու չարթնանան»,- ասում է արքան, որի անունը Տեր Ամենակալ է։


Նրա գիրկը մտավ իբրև թշնամի, իր աջը հաստատեց նրա վրա և սպանեց Սիոնի դստեր բոլոր սիրելիներին, իր ցասումն ու բարկությունը կրակի պես թափեց նրա վրա։


ինչպես որ արծաթն է ձուլվում քուրայում, այնպես էլ դուք եք ձուլվելու դրա մեջ։ Եվ կիմանաք, որ ես՝ Տերս եմ իմ զայրույթը ձեզ վրա թափել”»։


Ես իմ ձեռքը երկարելու եմ նրանց դեմ և երկիրը մատնելու եմ կործանման ու ոչնչացման՝ Դեբլաթի անապատից սկսած՝ իրենց բոլոր բնակավայրերում։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը”»։


Ես էլ դրանց հետ բարկությամբ եմ վարվելու. աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ։ Ականջիս գոռան էլ, նրանց չեմ լսելու»։


Կոչնչացնեմ նրա այգիներն ու թզենիները, որոնց համար մի անգամ ասաց՝ «Իմ վարձն են սրանք, որ ինձ տվել են իմ հոմանիները». կդնեմ դրանք որպես վկայություն, և դրանք կուտեն անապատի գազանները, երկնքի թռչուններն ու երկրի սողունները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ