Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մոտ, որ մեղքե՞րս հիշեցնես ու որդո՞ւս սպանես»։
ԵՐԵՄԻԱ 44:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Արդյոք Տերը չհիշե՞ց, նրա միտքը չընկա՞վ այդ խունկը, որ դուք ու ձեր հայրերը, ձեր թագավորները, ձեր իշխաններն ու երկրի ժողովուրդը ծխում էիք Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Չէ՞ որ այն խունկը, որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում ծխում էիք դուք և ձեր հայրերը, ձեր թագավորներն ու իշխանները և երկրի ժողովուրդը, Տերը հիշել է, և նրա միտքը բարձրացավ։ |
Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մոտ, որ մեղքե՞րս հիշեցնես ու որդո՞ւս սպանես»։
Աստվա՛ծ զորությունների, դեպի մե՛զ վերադարձիր, Ցո՛ւյց տուր մեզ երեսդ, և մենք կփրկվենք։ Հանգիստ
Քո աստվածները, Հուդա՛, թվով այնքան էին, որքան քո քաղաքները, և ըստ Երուսաղեմի փողոցների թվի՝ ամոթի բագիններ ու սեղաններ կանգնեցրիք Բահաղին խունկ ծխելու համար։
Այսպես է ասում Տերն այդ ժողովրդին. «Այդպես սիրեցին նրանք թափառել ու իրենց չխնայեցին»։ Եվ Աստված բարեհաճ չեղավ նրանց հանդեպ. այժմ պիտի հիշի նրանց անիրավությունները և պիտի այցելի նրանց իրենց մեղքերի համար։
դա այն բոլոր չարիքների համար, որ ինձ դառնացնելու նպատակով կատարեցին Իսրայելի որդիներն ու Հուդայի որդիները, իրենք, իրենց թագավորներն ու իրենց մեծամեծները, իրենց քահանաներն ու իրենց մարգարեները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։
բայց անպայման կկատարենք ամեն բան, ինչ ելավ մեր բերանից. խունկ կծխենք երկնքի թագուհուն, նրան նվերներ կընծայենք, ինչպես արել ենք մենք ու մեր հայրերը, մեր թագավորներն ու մեր իշխանները Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս, երբ առատ էինք հացով, վայելքի մեջ էինք ու չարիք չէինք տեսնում։
Ժողովրդի բոլոր զորավոր մարդկանց ու նրանց կանանց և ամբողջ ժողովրդին, որոնք իրեն այդպիսի պատասխան խոսք ասացին, Երեմիան պատասխանեց՝ ասելով.
որովհետև դուք մոռացության չտվեցիք ձեր հայրերի չար գործերը, Հուդայի թագավորների չարությունները, նրանց կանանց չարությունները, ձեր չարությունները և ձեր կանանց չարությունները, որ նրանք կատարեցին Հուդայի երկրում և Երուսաղեմից դուրս։
Միասին կմրմնջան, ինչպես մրմնջում են իրենց մտքում. նրանց բոլոր չարիքները հիշեցի. արդ, նրանց խորհուրդները պաշարեցին նրանց. եղան իմ երեսի առաջ։
Եվ մեծ քաղաքը երեք մասի բաժանվեց, ու ընկան ազգերի քաղաքները։ Մեծ Բաբելոնը հիշվեց Աստծու առաջ, և Աստված նրան տվեց իր սաստիկ բարկության գինու բաժակը։
Արդ, գնա՛ և հարվածի՛ր Ամաղեկին ու Հարիմին և ոչնչացրո՛ւ այն ամենը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոք չպետք է փրկվի։ Կկոտորես նրանց ու կոչնչացնես բոլորին՝ տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու էշ”»։