Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 32:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 դա այն բոլոր չարիքների համար, որ ինձ դառնացնելու նպատակով կատարեցին Իսրայելի որդիներն ու Հուդայի որդիները, իրենք, իրենց թագավորներն ու իրենց մեծամեծները, իրենց քահանաներն ու իրենց մարգարեները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Իսրայելի որդիների և Հուդայի որդիների ամբողջ չարության պատճառով, որ նրանք գործեցին իմ բարկությունը գրգռելու համար, նրանք, նրանց թագավորներն ու նրանց իշխանավորները, նրանց քահանաներն ու մարգարեները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 32:32
19 Խաչաձեւ Հղումներ  

Մեր հայրերի տարիներից ու ժամանակներից մինչև այսօր մեծամեծ մեղքերի մեջ ենք եղել, և մեր մեղքերի պատճառով մեզ և մեր թագավորներին ու մեր որդիներին կոտորածի, գերության և հափշտակության մատնեցիր հեթանոս թագավորների ձեռքը, և ամոթահար եղանք մինչև այսօր։


ձեր իշխաններն ուխտադրուժ են և գողերին հանցակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին։


Պատգամ Սիոնի հովտի մասին։ Ի՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ դուք բոլորդ ինչո՞ւ իզուր տանիք բարձրացաք։


«Ինչպես որ կամաչի գողը, երբ բռնվի, այնպես էլ պիտի ամաչեն Իսրայելի որդիները, իրենք, իրենց թագավորներն ու իրենց իշխանները, իրենց քահանաներն ու իրենց մարգարեները։


բայց անպայման կկատարենք ամեն բան, ինչ ելավ մեր բերանից. խունկ կծխենք երկնքի թագուհուն, նրան նվերներ կընծայենք, ինչպես արել ենք մենք ու մեր հայրերը, մեր թագավորներն ու մեր իշխանները Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս, երբ առատ էինք հացով, վայելքի մեջ էինք ու չարիք չէինք տեսնում։


«Արդյոք Տերը չհիշե՞ց, նրա միտքը չընկա՞վ այդ խունկը, որ դուք ու ձեր հայրերը, ձեր թագավորները, ձեր իշխաններն ու երկրի ժողովուրդը ծխում էիք Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս։


Չե՞ս տեսնում, թե ինչե՛ր են անում դրանք Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի ճանապարհներին.


Ահա Իսրայելի տան առաջնորդները. քո մեջ յուրաքանչյուրն իր ազգակցի հետ խառնակություն էր կազմակերպում, որպեսզի արյուն թափեր.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ