Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 44:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 որովհետև դուք մոռացության չտվեցիք ձեր հայրերի չար գործերը, Հուդայի թագավորների չարությունները, նրանց կանանց չարությունները, ձեր չարությունները և ձեր կանանց չարությունները, որ նրանք կատարեցին Հուդայի երկրում և Երուսաղեմից դուրս։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Մի՞թե մոռացել եք ձեր հայրերի չարությունները, Հուդայի թագավորների չարությունները և նրանց կանանց չարությունները. ձեր չարությունները և ձեր կանանց չարությունները, որ արել են Հուդայի երկրում և Երուսաղեմի փողոցներում։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 44:9
9 Խաչաձեւ Հղումներ  

«Արդյոք Տերը չհիշե՞ց, նրա միտքը չընկա՞վ այդ խունկը, որ դուք ու ձեր հայրերը, ձեր թագավորները, ձեր իշխաններն ու երկրի ժողովուրդը ծխում էիք Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս։


և գողանաք, սպանեք, շնություն անեք, սուտ երդում տաք, խնկարկեք Բահաղին, հետևեք օտար սուտ աստվածներին, որոնց չեք ճանաչում, ապա ձեզ բաժին կհասնի չարիքը։


Ու դուք կգաք, կկանգնեք իմ առաջ, այս Տան մեջ, որի վրա իմ անունն է դրված, և կասեք. “Հրաժարվեցինք բոլոր այն գարշելի գործերը կատարելուց”։


«Հիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թե որքան ես անապատում բարկացրել Տիրոջը՝ քո Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք եգիպտացիների երկրից ու եկաք մինչև այս վայրը, շարունակ ըմբոստանում էիք Տիրոջ դեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ