տղամարդկանց, կանանց ու մանուկներին, թագավորի դուստրերին և այն անձանց, որոնց Նաբուզարդան դահճապետը թողել էր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, ինչպես և Երեմիա մարգարեին ու Ներիայի որդի Բարուքին,
այսինքն՝ տղամարդկանց և կանանց ու երեխաներին, թագավորի աղջիկներին և այն բոլոր անձանց, որոնց Նաբուզարադան թիկնապահապետը թողել էր Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, նաև Երեմիա մարգարեին և Ներիայի որդի Բարուքին։
Ահավասիկ այն բոլոր կանայք, որոնք մնացել են քո՝ Հուդայի թագավորիդ տանը, պիտի տարվեն բաբելացիների արքայի իշխանների մոտ։ Նրանք պիտի ասեն. “Մարդիկ, որոնք քեզ հետ խաղաղության մեջ էին, քեզ խաբեցին և հաղթեցին, մոլորության մեջ գցեցին քո ոտքերը և երես դարձրին քեզնից։
Բոլոր հրեաները, որոնք մովաբացիների երկրում էին և ամովնացիների մեջ, որոնք Եդովմում էին, ոմանք էլ՝ տարբեր երկրներում, լսեցին, որ բաբելացիների արքան ժողովրդի մի մասին թողել է Հուդայի երկրում և նրանց վրա վերակացու է դրել Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային,-
Զորքի բոլոր հրամանատարները, որոնք գտնվում էին դաշտում, իրենք ու իրենց զորքերը լսեցին, որ բաբելացիների արքան երկրին վերակացու է կարգել Աքիկամի որդի Գոդողիային՝ նրան հանձնելով տղամարդկանց ու կանանց և մեծաթիվ ժողովրդի, ինչպես և երկրի բնակչության աղքատ մասին, որոնց չէր գաղթեցրել Բաբելոն։
Իսմայելը գերեվարեց Մասեփայում մնացած ամբողջ ժողովրդին և թագավորի դուստրերին՝ Մասեփայում եղած ժողովրդի թափթփուկների հետ միասին, որոնց Նաբուզարդան դահճապետը հանձնել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանի որդի Իսմայելն առավոտ կանուխ ելավ գնաց մյուս կողմը՝ ամովնացիների մոտ։
Ահա այն խոսքը, որ Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Երեմիա մարգարեն հայտնեց Ներիայի որդի Բարուքին, որն այն ժամանակ մատյանում Երեմիայի բերանից գրի առավ այս բաները։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր, ուր որ կամենայիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, և ուրիշները քեզ գոտի կկապեն ու կտանեն՝ ուր որ չես կամենա»։