Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 40:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Բոլոր հրեաները, որոնք մովաբացիների երկրում էին և ամովնացիների մեջ, որոնք Եդովմում էին, ոմանք էլ՝ տարբեր երկրներում, լսեցին, որ բաբելացիների արքան ժողովրդի մի մասին թողել է Հուդայի երկրում և նրանց վրա վերակացու է դրել Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային,-

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ այն բոլոր հրեաները, որ Մովաբում ու Ամմոնի որդիների մեջ, Եդովմում և այլ երկրներում էին, երբ լսեցին, որ Բաբելոնի թագավորը մնացորդ է թողել Հրեաստանում և նրանց վրա կարգել է Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային,

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 40:11
23 Խաչաձեւ Հղումներ  

Ուստի Եսավը, այսինքն՝ Եդովմը, հաստատվեց Սեիր լեռան վրա։


Այլազգիների նավերը պիտի չվեն, միանգամից ավարի պիտի ենթարկեն ծովակողմը, թե՛ արևելցիներին և թե՛ եդովմացիներին. իրենց ձեռքը պիտի բարձրացնեն նախ Մովաբի վրա, և ամենից առաջ ամովնացիներն են հնազանդվելու։


Նրանք զարհուրած են, բայց դու մի՛ վանիր նրանց։ Մովաբի փախստականները քեզ մոտ են պանդխտելու, ձեզ համար ապաստան են լինելու ձեզ հալածողից, քանզի ընկավ քո մարտակից ընկերը, կորավ իշխանը, որ ոտքի տակ էր տալիս երկիրը։


Դրանց պիտի ցրեմ աշխարհի բոլոր ազգերի ու թագավորությունների մեջ՝ նախատինքի, անարգանքի, ատելության ու անեծքի արժանացնելով ամենուրեք, ուր էլ որ վտարեմ դրանց։


Իսմայելը գերեվարեց Մասեփայում մնացած ամբողջ ժողովրդին և թագավորի դուստրերին՝ Մասեփայում եղած ժողովրդի թափթփուկների հետ միասին, որոնց Նաբուզարդան դահճապետը հանձնել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանի որդի Իսմայելն առավոտ կանուխ ելավ գնաց մյուս կողմը՝ ամովնացիների մոտ։


Կարեի որդի Հովնանը և զորքի բոլոր հրամանատարներն առան Հուդայի բոլոր մնացորդներին, որոնք Հուդայի երկրում ապրելու համար վերադարձել էին այն բոլոր ազգերի մոտից, ուր ցրված էին,


տղամարդկանց, կանանց ու մանուկներին, թագավորի դուստրերին և այն անձանց, որոնց Նաբուզարդան դահճապետը թողել էր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, ինչպես և Երեմիա մարգարեին ու Ներիայի որդի Բարուքին,


Եդովմի դեմ։ «Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ Եդովմը վրեժխնդիր եղավ Հուդայի տնից, ոխ պահեց ու վրեժ պահանջեց,


«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր ամովնացիների դեմ և մարգարեացի՛ր նրանց վերաբերյալ։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն բանի համար, որ ձեռքերովդ ծափ զարկեցիր ու ոտքերովդ դոփեցիր, հոգեպես ուրախացար Իսրայելի երկրի վրա,-


Մովաբի դեմ։ «Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ Մովաբն ու Սեիրն ասացին, թե՝ “Ահա ինչպես մյուս ազգերն են, նույնպես էլ Իսրայելի և Հուդայի տունն է,


Իմ հոտերը ցրիվ են եկել ու մոլորվել բոլոր լեռներով մեկ, բոլոր բարձր բլուրներով մեկ. երկրի երեսով մեկ ցրիվ են եկել իմ հոտերը։ Եվ ոչ ոք չկար, որ փնտրեր, և ոչ էլ հետ դարձներ”։


և ավերակ ես լինելու, ո՛վ Սեիր լեռ, և ամբողջ Եդովմն էլ բնաջնջվելու է։ Եվ կիմանաս, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված”»։


Քանի որ հավիտենական թշնամի եղար և Իսրայելի տան համար դարանակալ նստում էիր նենգությամբ, թշնամիների ձեռքով՝ սրի միջոցով, երբ նա նեղության մեջ էր, և երբ նրանց անիրավությունը հասել էր իր վախճանին,


Ձեր մեկ չորրորդ մասը մահով կոչնչանա, մեկ չորրորդ մասն էլ սովից կմեռնի ձեր մեջ, մյուս չորրորդ մասը բոլոր ուղղություններով ցրիվ կտամ, իսկ մեկ չորրորդ մասն էլ ձեր շուրջը սրից կընկնի. սուր կքաշեմ նրանց հետևից։


Դրանցից հաշվով մի փոքր մաս կառնես և թիկնոցիդ մեջ կամփոփես։


Այնտեղից մեկնելով՝ Իսրայելի որդիները բանակեցին Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց։


Իսրայելը բանակեց Սատտիմում, և ժողովուրդը պղծվեց՝ Մովաբի դուստրերի հետ պոռնկանալով։


Եվ հրավիրեցին նրանց իրենց կուռքերի զոհերին, և ժողովուրդը կերավ նրանց զոհերից ու երկրպագեց նրանց կուռքերին։


Մեկ ամիս անց Նաաս Ամովնացին ելավ ու բանակեց Գաղաադի Հաբիս քաղաքի շուրջը։ Հաբիսի բոլոր բնակիչները Նաաս Ամովնացուն ասացին. «Մեզ հետ դաշի՛նք կնքիր, և մենք կծառայենք քեզ»։


Երբ տեսաք, թե Ամովնի որդիների Նաաս արքան հարձակվել է ձեզ վրա, ասացիք. “Այդպես չէ, այլ թագավոր պիտի իշխի մեզ վրա”։ Թեև մեր թագավորը Տերն է՝ մեր Աստվածը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ