Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 39:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Աղքատ ու ընչազուրկ ժողովրդին Նաբուզարդան դահճապետը թողեց նույն տեղում՝ Հուդայի երկրում, և այն օրն իսկ նրանց տվեց այգիներ ու ջրարբի հողեր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Նաբուզարադան թիկնապահապետը ոչինչ չունեցող չքավոր ժողովուրդ թողեց Հուդայի երկրում, միևնույն ժամանակ նրանց տվեց այգիներ ու արտեր։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 39:10
8 Խաչաձեւ Հղումներ  

Երկրի աղքատ մարդկանցից ոմանց նա թողեց, որպեսզի զբաղվեն այգեգործությամբ ու երկրագործությամբ։


Եվ այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն մարդ, մի երինջ և երկու ոչխար պահելով,


Ես էլ ահավասիկ մնում եմ Մասեփայում, որպեսզի դեմ կանգնեմ այն քաղդեացիներին, որոնք կհարձակվեն ձեզ վրա։ Իսկ դուք գինի ու մի՛րգ մթերեք, ձեր ամանների մեջ յուղ կուտակե՛ք և բնակվե՛ք ձեր քաղաքներում, որոնք դուք քաջությամբ պահեցիք»։


Զորքի բոլոր հրամանատարները, որոնք գտնվում էին դաշտում, իրենք ու իրենց զորքերը լսեցին, որ բաբելացիների արքան երկրին վերակացու է կարգել Աքիկամի որդի Գոդողիային՝ նրան հանձնելով տղամարդկանց ու կանանց և մեծաթիվ ժողովրդի, ինչպես և երկրի բնակչության աղքատ մասին, որոնց չէր գաղթեցրել Բաբելոն։


տղամարդկանց, կանանց ու մանուկներին, թագավորի դուստրերին և այն անձանց, որոնց Նաբուզարդան դահճապետը թողել էր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, ինչպես և Երեմիա մարգարեին ու Ներիայի որդի Բարուքին,


Երկրի աղքատների մի մասին Նաբուզարդան դահճապետը թողեց այգեգործներ ու հողագործներ լինելու համար։


«Մարդո՛ւ որդի, Իսրայելի երկրի ավերակների բնակիչներն ասում են. “Աբրահամը մեկ հոգի էր ու երկիրը գրավեց, իսկ հիմա մենք շատ ենք, երկիրը մեզ է ժառանգություն տրվել, չժառանգե՞նք այն”։


Եվ մորթվելիք ոչխարը կհովվեմ քանանացիների երկրում։ Եվ ինձ համար երկու գավազան կվերցնեմ. մեկը կանվանեմ Գեղեցկություն, իսկ երկրորդը կանվանեմ Վիճակ և կարածեցնեմ ոչխարները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ