ԵՐԵՄԻԱ 45:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Ահա այն խոսքը, որ Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Երեմիա մարգարեն հայտնեց Ներիայի որդի Բարուքին, որն այն ժամանակ մատյանում Երեմիայի բերանից գրի առավ այս բաները։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Խոսքը, որ Երեմիա մարգարեն ասաց Ներիայի որդի Բարուքին, երբ նա Երեմիայի բերանից գրքում գրում էր այս խոսքերը Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում՝ ասելով. Տես գլուխը |
Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Զեկքովրա էր, որը ռամացի Ներիայի դուստրն էր։ Նա Տիրոջ առջև գործեց այն բոլոր չարիքները, որ արել էին նրա նախնիները։ Նրա օրոք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան մտավ Հուդայի երկիրը։ Հովակիմը երեք տարի ծառայեց նրան, բայց հետո ապստամբեց նրա դեմ։ Տերը նրանց դեմ ուղարկեց քաղդեացիներին, Ասորիքի, մովաբացիների, ամովնացիների ու սամարացիների ավազակներին։ Այս բաներից հետո նրանք զղջացին՝ անսալով Տիրոջ խոսքին, որ ասել էր իր ծառա մարգարեների միջոցով։ Սակայն Տիրոջ զայրույթը դեռ Հուդայի վրա էր, որպեսզի մերժի նրան իր ներկայությունից Մանասեի գործած բոլոր մեղքերի և այն անմեղ արյան պատճառով, որ թափեց Մանասեն և Երուսաղեմը լցրեց անմեղ արյամբ։ Տերը չկամեցավ ոչնչացնել նրանց։