ԵՐԵՄԻԱ 40:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիան նրանց ու նրանց հետ եղած մարդկանց երդում տվեց ու ասաց. «Մի՛ վախեցեք քաղդեացի պաշտոնյաներից, ապրե՛ք այս երկրում, հարկատո՛ւ դարձեք բաբելացիների արքային, և ձեզ համար լավ կլինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք քաղդեացիներին ծառայելուց. բնակվե՛ք այս երկրում և ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի։ |
Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց և ասաց. «Մի՛ վախեցեք քաղդեացի ասպատակներից, նստե՛ք ձեր երկրում, ծառայե՛ք Բաբելոնի արքային, և ձեզ համար լավ կլինի»։
Իսկ այն ազգին, որն իր պարանոցը կդնի բաբելացիների արքայի լծի տակ և կենթարկվի նրան, կթողնեմ իր երկրում,- ասում է Տերը.- կմշակի այն և կբնակվի այնտեղ»։
Ինչպե՜ս զատվեց ու նստեց միայնակ՝ քաղաքը բազմամարդ, տրտմությամբ լցված որբևայրի մի կին դարձավ հեթանոսների մեջ. երկրի իշխանը հարկատու դարձավ։