Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 40:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ես էլ ահավասիկ մնում եմ Մասեփայում, որպեսզի դեմ կանգնեմ այն քաղդեացիներին, որոնք կհարձակվեն ձեզ վրա։ Իսկ դուք գինի ու մի՛րգ մթերեք, ձեր ամանների մեջ յուղ կուտակե՛ք և բնակվե՛ք ձեր քաղաքներում, որոնք դուք քաջությամբ պահեցիք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Ահա ես մնում եմ Մասփայում, որ կանգնեմ այն քաղդեացիների դիմաց, որոնք կգան մեզ մոտ։ Իսկ դուք գինի, ամառային պտուղներ և յո՛ւղ ժողովեք ու դրե՛ք ձեր անոթներում. բնակվե՛ք ձեր քաղաքներում, որ գրավել եք»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 40:10
15 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը հազիվ էր հեռացել Հռովսից, երբ Մեմփիբոսթեի ծառա Սիբան նրան ընդառաջ եկավ բեռնավորված երկու էշերով։ Դրանց վրա կային երկու հարյուր նկանակ, հարյուր ողկույզ չամիչ, հարյուր շարոց արմավ և մի սափոր գինի։


Երանելի են քո կանայք ու ծառաները, որ քո առջև կանգնած՝ ամեն օր լսում են քո ամբողջ իմաստնությունը։


Իր գործի մեջ զգույշ և փութկոտ մարդուն պետք է թագավորների առջև կանգնեցնել և ոչ թե անպիտան մարդկանց։


Խնամքո՛վ վարվիր դաշտի կանաչի հետ, որ խոտ հնձես, և դալար խո՛տ հավաքիր,


Դրա համար էլ Հազերի ողբը պիտի լացեմ Սեբիմայի այգիների վրա։ Ո՛վ Եսեբոն և Ելեիլա, ձեր ծառերը կոտորվեցին, որպեսզի ձեր հունձն ու այգեկութը վերանան, և ամեն ինչ կործանվի։


դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. այս աշխարհի ողջ գոյության ընթացքում թող Ռեքաբի որդի Հոնադաբի որդիներից այր մարդ չպակասի իմ առաջ կանգնելու համար”»։


Աղքատ ու ընչազուրկ ժողովրդին Նաբուզարդան դահճապետը թողեց նույն տեղում՝ Հուդայի երկրում, և այն օրն իսկ նրանց տվեց այգիներ ու ջրարբի հողեր։


այդ բոլոր հրեաներն ամեն տեղից, ուր ցրված էին, եկան Հուդայի երկիրը՝ Մասեփա, Գոդողիայի մոտ, և չափազանց շատ գինի ու միրգ մթերեցին։


Երեմիան գնաց Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և բնակվեց այնտեղ՝ երկրում մնացած ժողովրդի մեջ։


Կարեի որդի Հովնանը և զորքի բոլոր հրամանատարներն առան Հուդայի բոլոր մնացորդներին, որոնք Հուդայի երկրում ապրելու համար վերադարձել էին այն բոլոր ազգերի մոտից, ուր ցրված էին,


Պիտի մրմնջա Հազերի լացով. պիտի լաց լինենք քեզ համար, ո՛վ դու Սաբեմի՛ այգի։ Քո ճյուղերը տարածվում են ծովի վրայով և հասնում մինչև Հազեր. քո մրգերին և քո այգեքաղին հասավ կոտորածը։


Վա՜յ ինձ, որովհետև եղա ինչպես հասկաքաղը հունձքի ժամանակ և ճռաքաղը՝ այգեկութի ժամանակ, և չկար ողկույզ առաջին բերքից, որից ուտում էի։ Վա՜յ իմ անձին,


Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ»։


այլ քո սպասավորը՝ Նավեի որդի Հեսուն կմտնի այնտեղ։ Նրան զորացրո՛ւ, որովհետև նա է այդ երկիրը հանձնելու Իսրայելին։


«Տաղավարահարաց տոնը կկատարես յոթ օր, երբ կհավաքես քո կալի ու քո հնձանի բերքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ