Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 40:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք քաղդեացիներին ծառայելուց. բնակվե՛ք այս երկրում և ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիան նրանց ու նրանց հետ եղած մարդկանց երդում տվեց ու ասաց. «Մի՛ վախեցեք քաղդեացի պաշտոնյաներից, ապրե՛ք այս երկրում, հարկատո՛ւ դարձեք բաբելացիների արքային, և ձեզ համար լավ կլինի։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 40:9
9 Խաչաձեւ Հղումներ  

Տեսնելով, որ հանգստությունը լավ է, և երկիրը՝ գեղեցիկ, իր ուսը ծռեց՝ բեռ կրելու, և դարձավ հարկատու ծառա։


Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց և ասաց նրանց. «Մի՛ վախեցեք քաղդեացիների ծառաներից, մնացե՛ք այս երկրում և ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի»։


Իհարկե, դու կուտես քո ձեռքի վաստակը. երանի՜ քեզ, որ դա լավ է լինելու քեզ համար։


Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։


Բայց այն ազգին, որն իր պարանոցը կդնի Բաբելոնի թագավորի լծի տակ ու նրան կծառայի, ես պիտի թողնեմ իր երկրում հանգիստ,- ասում է Տերը,- և նա պիտի մշակի այն ու նրա մեջ բնակվի»։


Ի՜նչ առանձին է նստում բազմամարդ քաղաքը, այրիի պես է դարձել ազգերի մեջ, գավառներում իշխանուհի եղողը հարկատու է դարձել։


Անապատում եղող սրի պատճառով մեր կյանքը վտանգելով ենք տիրանում մեր հացին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ