Իսկ ինչպե՞ս հանկարծակի ավերակ դարձան, Կործանվեցին, պակասեցին, Կորան իրենց անօրենության պատճառով
ԵՐԵՄԻԱ 4:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հարված հարվածի վրա եկավ. բողո՛ք բարձրացրեք, քանզի ողջ երկիրը միանգամից թշվառացավ, վրանս խորտակվեց, և քանդվեցին վրանիս ծածկոցները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կործանում կործանումի հետևից է գալիս, ամբողջ երկիրն ավերվել է. հանկարծակի ավերվեցին իմ վրանները, մի վայրկյանում՝ իմ վարագույրները։ |
Իսկ ինչպե՞ս հանկարծակի ավերակ դարձան, Կործանվեցին, պակասեցին, Կորան իրենց անօրենության պատճառով
Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք խստապարանոց ժողովուրդ եք։ Զգո՛ւյշ եղեք, որ այլ պատուհաս չբերեմ ձեր գլխին և կոտորեմ ձեզ։ Արդ, հանե՛ք ձեր շքեղ պատմուճանները, ձեր զարդերը, և ցույց կտամ ձեզ, թե ի՛նչ եմ անելու ձեզ”»։
Մովաբացու սիրտն իր մեջ գոչում է մինչև Սեգովր, որովհետև նա երեքամյա երինջ է։ Լվիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մոտ, Արոնիիմի ճանապարհին պիտի գոչի. «Կործանում և երկրաշարժ»։
Ահա մեր փրկության քաղաք Սիոնը. ձեր աչքերը պիտի տեսնեն Երուսաղեմ քաղաքը՝ մեծացած, այնպիսի վրաններով, որոնք չեն տեղաշարժվելու, հավիտյանս հավիտենից չեն շարժվելու նրա վրանների ցցերը, և չեն խզվելու դրանց պարանները,
Սակայն դրանք երկուսն էլ՝ որբևայրությունն ու անզավակությունը, մեկ օրվա մեջ հանկարծակի քեզ վրա են հասնելու, անսպասելի քեզ վրա են գալու քո դյութությունների, քո սաստկացող կախարդությունների պատճառով,
«Ընդարձակի՛ր քո վրանի և քո սրահների տեղը, կանգնեցրո՛ւ և խնայողություն մի՛ արա. երկարացրո՛ւ քո պարանները, հաստատի՛ր քո ցցերը։
այն ենթարկվեց ավերի ու ապականության։ Ողջ երկիրն իմ պատճառով քայքայվեց ու քանդվեց, որովհետև ոչ ոք իմ զգուշացումներին ունկնդիր չեղավ, և չկա մեկը, որի սիրտը ցավի դրա համար։
Իմ հալածիչնե՛րը թող ամոթահար լինեն, և ոչ թե ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, և ոչ թե ես զարհուրեմ. սև օ՛ր բեր նրանց գլխին, կրկնակի հարվածի ենթարկելով՝ կոտորի՛ր նրանց։
Ելեք փախե՛ք դեպի Սիոն, շտապե՛ք, մի՛ դանդաղեք, որովհետև ես չարիք ու մեծ կոտորած եմ բերելու հյուսիսից։
Սիոնում տարածվեց աղիողորմ մի ձայն. «Ինչպե՜ս թշվառացանք ու խիստ ամաչեցինք, որովհետև լքեցինք երկիրը, թողեցինք մեր բնակավայրերը»։
Ամենակալ Տերն այսպես է ասում. «Եթե նույնիսկ Երուսաղեմի վրա չորս ահավոր պատուհասներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու ժանտախտը՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ այն օրը, որովհետև մոտ է Տիրոջ օրը. որպես թշվառության վրա թշվառություն կգա
Իսկ եթե դուք շարունակեք շեղվել ուղիղ ճանապարհից ու չկամենաք լսել ինձ, ըստ ձեր գործած մեղքերի՝ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։
ես ևս զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի դիմաց յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։
ես նույնպես զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի համեմատ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։
Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։
Սրանք կպատժվեն հավիտենական մահվամբ՝ զրկված Տիրոջ ներկայությունից և նրա փառավոր զորությունից,