Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 4:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ելեք փախե՛ք դեպի Սիոն, շտապե՛ք, մի՛ դանդաղեք, որովհետև ես չարիք ու մեծ կոտորած եմ բերելու հյուսիսից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Դրո՛շ պարզեք դեպի Սիոն, ապաստա՛ն փութացեք, մի՛ կանգնեք, որովհետև ես հյուսիսից չարիք և մեծ ավերում եմ բերում։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 4:6
19 Խաչաձեւ Հղումներ  

Նե՛րս մտեք իմ դռներով, պատրաստե՛ք ճանապարհները, շտկե՛ք շավիղները, ճամփա՛ բացեք իմ ժողովրդի համար, ճանապարհը մաքրեք քարերից և դրոշա՛կ բարձրացրեք՝ որպես նշան ազգերի մեջ։


Բոթաբեր ձայն է գալու և մեծ դղրդում՝ հյուսիսի երկրից, որպեսզի Հուդայի քաղաքներն ավերածության ենթարկի և ջայլամների կայան դարձնի։


Արդ, խոսի՛ր Հուդայի տղամարդկանց ու Երուսաղեմի բնակիչների հետ և կասես նրանց. “Այսպես է ասում Տերը. ահավասիկ ձեր դեմ ես չարիքներ կնյութեմ, ձեր մասին խորհուրդներ կխորհեմ. ամեն ոք թող դառնա իր չար ընթացքից. ուղղե՛ք ձեր ընթացքն ու ձեր ճանապարհները”։


Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։


Քո դեմ կհանեմ ավերողներ՝ յուրաքանչյուրին իր տապարով, որոնք կկոտորեն քո ընտիր-ընտիր մայրիները և կնետեն կրակի մեջ։


ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։


Մինչև ե՞րբ պիտի փախստականներ տեսնեմ, շեփորի ձայն լսեմ։


«Պատմե՛ք ազգերին, լո՛ւր տվեք, նշա՛ն արեք, լսելի՛ դարձրեք, մի՛ ծածկեք, ասացե՛ք. “Բաբելոնը գրավվեց, Բելը՝ այդ փափկասունն ու անվախը, ամոթով մնաց, Մերոդաքը մատնվեց, խայտառակվեցին նրա կուռքերը, ամոթահար եղան նրա աստվածները”։


Քաղդեացիների երկրից պատերազմի ձայն է լսվում. մեծ կոտորած է։


Բաբելոնի պարիսպների վրա դրո՛շ կանգնեցրեք, պահապաննե՛ր կարգեք, արթնացրե՛ք առաջապահներին, զենքերը պատրաստե՛ք, քանզի Տերը ձեռնամուխ եղավ անելու այն, ինչ ասել է Բաբելոնի բնակիչների մասին,


Դրո՛շ բարձրացրեք երկրի վրա, փո՛ղ փչեք բոլոր ազգերի մեջ, զորագնդե՛ր կանչեք նրա դեմ։ Իմ կողմից հրամա՛ն տվեք Այրարատյան թագավորություններին և Ասքանազյան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրեք, հարձակվե՛ք նրանց վրա։ Շարժվեց ու տանջվեց երկիրը, որովհետև Բաբելոնի վրա հասավ Տիրոջ խորհուրդը, և երիվարները հասան իբրև մորեխի բազմություն։


«Բոթն է հնչում Բաբելոնում, մեծ կոտորած է քաղդեացիների երկրում,


Բենիամինի՛ որդիներ, արիացե՛ք Երուսաղեմում, փո՛ղ հնչեցրեք Թեկուեում և դրո՛շ բարձրացրեք Բեթաքարմայի վրա, որովհետև հյուսիսից հայտնվել են չարիքներ,


Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ զորք է գալիս հյուսիսից, մի մեծ ազգ։ Երկրի ծագերից հառնելու են բազում թագավորներ,


Ականջիս բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Այդ քաղաքից վրեժխնդիր լինելու ժամը մոտեցել է»։ Ամեն մարդ սպանության գործիք ուներ ձեռքին։


Ահա դեպի հյուսիս նայող բարձր դռան ճանապարհով վեց մարդ էր գալիս՝ յուրաքանչյուրի ձեռքին տապար։ Նրանց մեջ նաև մի մարդ կար՝ մինչև ոտնաթաթերը հասնող մի զգեստ հագին, իսկ մեջքին՝ շափյուղայով ակնազարդ գոտի։ Մտան, կանգնեցին պղնձե զոհասեղանի առաջ։


Եվ այն օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն կլինի խոցոտվածների դռնից, գույժ՝ երկրորդ դռնից, և մեծ կոտորած՝ բլուրներից։


Կառքը, որի մեջ սև ձիերն էին, ելնում էր դեպի հյուսիսի երկիր, սպիտակները ելնում էին նրանց հետևից, և բծավորները ելնում էին դեպի հարավի երկիր


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ