ԵՐԵՄԻԱ 38:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առան Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մելքիայի գուբը, որ գտնվում էր բանտի գավթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Գբի մեջ ջուր չկար, այլ լոկ տիղմ էր։ Երեմիան մնաց տիղմի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանք վերցրին Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մեղքիայի գուբը, որ բանտի գավթում էր. Երեմիային պարաններով իջեցրին։ Գուբի մեջ ջուր չկար, այլ տիղմ էր, և Երեմիան ընկղմվեց տիղմի մեջ։ |
Այն ժամանակ բաբելացիների արքայի զորքը պաշարել էր Երուսաղեմը, իսկ Երեմիա մարգարեն կալանավորված էր Հուդայի թագավորի ապարանքի բանտի սրահում,
Արքան հրաման տվեց արքայորդի Հերեմիելին, Եսրիելի որդի Սարեային և Աբդիելի որդի Սեմեղիային, որ բռնեն Բարուք ատենադպրին և Երեմիա մարգարեին, սակայն սրանք հեռացան ու թաքնվեցին։
Սեդեկիա արքան մարդ ուղարկեց ու կանչեց նրան։ Իր տան մեջ թագավորը ծածուկ հարցրեց նրան՝ ասելով. «Տիրոջ կողմից որևէ պատգամ չկա՞ արդյոք»։ Երեմիան ասաց. «Այո՛, կա»։ Ապա ասաց. «Բաբելացիների թագավորի ձեռքը պիտի մատնվես։
Ահավասիկ այն բոլոր կանայք, որոնք մնացել են քո՝ Հուդայի թագավորիդ տանը, պիտի տարվեն բաբելացիների արքայի իշխանների մոտ։ Նրանք պիտի ասեն. “Մարդիկ, որոնք քեզ հետ խաղաղության մեջ էին, քեզ խաբեցին և հաղթեցին, մոլորության մեջ գցեցին քո ոտքերը և երես դարձրին քեզնից։
Նա, այսպիսի հրաման ստանալով, նրանց առանձին բանտախուց նետեց ու նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։