Երբ նրանք քաղաքից դուրս ելան և դեռ հեռու չէին գնացել, Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վե՛ր կաց, հետապնդի՛ր այն մարդկանց, հասի՛ր նրանց ու ասա՛. “Ինչո՞ւ լավությանը վատությամբ պատասխանեցիք։ Ինչո՞ւ գողացաք այն արծաթե սկիհը,
Ձեր բոլորի համար չեմ ասում, որովհետև ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպեսզի կատարվի գրվածը՝ “Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ” (Սաղ. 40(41).10(9))։
Աբեսաղոմը զոհերը մատուցելու ժամանակ մարդ ուղարկեց ու իր Գոլա քաղաքից կանչեց Դավթի խորհրդական թեկուացի Աքիտոփելին։ Շատ մարդ հավաքվեց, և մեծ բազմություն էր հետևում Աբեսաղոմին։
Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց այլազգուն՝ Գողիաթին, Տերը մեծ փրկություն շնորհեց, և այդ տեսնելով՝ ամբողջ Իսրայելն ուրախացավ։ Ինչո՞ւ Դավթին իզուր սպանելով անմեղ արյան մեղքի տակ մտնես»։
արդյոք կարելի՞ է բարու փոխարեն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դեմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց հարվածները։ Հիշի՛ր, թե ես ինչպե՛ս կանգնեցի քո առաջ, նրանց համար բարեխոսություն արեցի՝ քո բարկությունը նրանցից դարձնելու համար։