ԵՐԵՄԻԱ 38:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահավասիկ այն բոլոր կանայք, որոնք մնացել են քո՝ Հուդայի թագավորիդ տանը, պիտի տարվեն բաբելացիների արքայի իշխանների մոտ։ Նրանք պիտի ասեն. “Մարդիկ, որոնք քեզ հետ խաղաղության մեջ էին, քեզ խաբեցին և հաղթեցին, մոլորության մեջ գցեցին քո ոտքերը և երես դարձրին քեզնից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա այն բոլոր կանայք, որոնք մնացել են Հուդայի թագավորի տանը, դուրս պիտի տարվեն Բաբելոնի թագավորի իշխանավորների առաջ, և նրանք պիտի ասեն. “Քո մտերիմները քեզ հրապուրեցին և հաղթեցին քեզ. քո ոտքերը խրվեցին տիղմի մեջ, և նրանք հետ քաշվեցին”։ |
Տերն իր ողորմությունը ցերեկով հաստատեց, Գիշերով՝ նոր օրհնությունը, Եվ աղոթքն իմ առ Աստված՝ իմ կյանքի համար։
Բայց նրանք երես դարձրին ինձնից։ Ամոթ ու պատկառա՛նք ունեցեք դուք, որ ապավինել եք կուռքերին և ձուլածոներին ասում եք. «Մեր աստվածներն եք դուք»։
Երբ քեզնից պահանջեն, այն ժամանակ ի՞նչ պատասխան ես տալու. դու ինքդ սովորեցրիր նրանց, որ իշխեն քեզ վրա։ Մի՞թե երկունքի ցավերը չեն բռնելու քեզ, ինչպես ծննդկան կնոջը։
Լսեցի շատերի պարսավանքը, որոնք խառնիխուռն հավաքվել էին իմ շուրջը. «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն եք, եկե՛ք հարձակվենք դրա վրա, մի հնարք հնարենք դրա դեմ, գուցե խաբվի, և մենք հաղթենք ու մեր վրեժը լուծենք դրանից»։
Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որոնք ձեզ ասում են. “Չենթարկվե՛ք բաբելացիների արքային”։ Նրանք սուտ մարգարեություն են անում ձեզ համար։
«Ե՛ս չեմ ուղարկել նրանց,- ասում է Տերը,- իսկ նրանք իմ անունից սուտ մարգարեություն են անում, միայն թե կորստի մատնեն ձեզ։ Դուք էլ, ձեր մարգարեներն էլ, որ ձեզ համար անտեղի ու սուտ մարգարեություն են անում, կորստյան եք դատապարտվելու»։
Սեդեկիա արքան Երեմիային ասաց. «Ես կասկած ունեմ քաղդեացիների մոտ փախած հրեաների նկատմամբ. գուցե ինձ մատնեն նրանց ձեռքը, և նրանք ծաղրուծանակի ենթարկեն ինձ»։
Իսմայելը գերեվարեց Մասեփայում մնացած ամբողջ ժողովրդին և թագավորի դուստրերին՝ Մասեփայում եղած ժողովրդի թափթփուկների հետ միասին, որոնց Նաբուզարդան դահճապետը հանձնել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանի որդի Իսմայելն առավոտ կանուխ ելավ գնաց մյուս կողմը՝ ամովնացիների մոտ։
տղամարդկանց, կանանց ու մանուկներին, թագավորի դուստրերին և այն անձանց, որոնց Նաբուզարդան դահճապետը թողել էր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, ինչպես և Երեմիա մարգարեին ու Ներիայի որդի Բարուքին,
Նրա վարձկանները նրա մեջ նման են պարարտ եզների, ու նրանք էլ առհասարակ փախուստի պիտի դիմեն և չպիտի հանդարտվեն, որովհետև նրանց վրա եկավ կործանման օրը, և հասավ վրեժխնդրության ժամանակը։
Բայց այդ ի՞նչ է կատարվում. դրանք ահավասիկ զարհուրածներն են, որ դեպի հետ են շարժվում, որովհետև նրանց զորավոր մարդիկ ջախջախվեցին, և իրենք փախուստի են դիմել, իսկ դրանցից նրանք, որ շրջապատման մեջ ընկան, չպիտի վերադառնան,- ասում է Տերը։-
Նրանց տները նրանց արտերի ու կանանց հետ, ընկնելու են օտարների ձեռքը, քանզի,- ասում է Տերը,- իմ ձեռքը պիտի երկարեմ այդ երկրի բնակիչների դեմ։
Դրա համար նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետև նրանցից ամեն ոք՝ փոքրից մինչև մեծերը, չափից ավելի ագահություն է անում, յուրաքանչյուրը՝ մարգարեից մինչև քահանան՝ անիրավություն։
Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։
Նա գիշերը դառնորեն լաց եղավ. արցունքներ կան նրա ծնոտներին։ Այդ օրը նրա սիրելիների մեջ չգտնվեց մեկը, որ մխիթարիչ լիներ նրան. նրա բոլոր բարեկամներն անարգեցին նրան ու թշնամիներ դարձան։
Մի՛ հավատացեք սիրելիներին և մի՛ ապավինեք իշխաններին, և զգո՛ւյշ եղիր քո կողակցից՝ նրան ինչ-որ բան պատմելու.