ԵՐԵՄԻԱ 36:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թագավորն ու նրա բոլոր պաշտոնյաները, որ լսեցին այդ բոլոր խոսքերը, չաղաչեցին Տիրոջը և չպատառոտեցին իրենց պատմուճանները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց ո՛չ թագավորը, ո՛չ էլ նրա բոլոր ծառաները, որ լսում էին այս բոլոր խոսքերը, չսարսափեցին և իրենց հանդերձները չպատռեցին։ |
Դավիթն իր հագուստները բռնելով՝ պատառոտեց։ Իրենց հագուստները պատառոտեցին նաև նրա մոտ գտնվող մարդիկ։
Այս խոսքերը լսելով՝ արքան զղջաց Տիրոջ առջև, լալով գնաց, պատառոտեց իր պատմուճանը, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. նա քուրձ հագավ այն օրը, երբ սպանվեց հեզրայելացի Նաբոթը։ Նա գլխիկոր էր ման գալիս։
Երանի՜ նրանց, որոնց ընտրեցիր և ընդունեցիր, Քանի որ քո գավիթներում պիտի բնակվեն։ Մենք պիտի հագենանք քո տան բարիքներից, Սուրբ է քո տաճարը, սքանչելի՝ արդարությամբ։
Տե՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չճանաչեցին. պիտի ճանաչեն ու ամաչեն, նախանձախնդրությունդ պիտի կլանի չխրատվող ժողովրդին, և այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։
Ապա Քեղկիայի որդի Եղիակիմը, որը տնտեսն էր, գրագիր Սոմնասը, Ասափի որդի ժամանակագիր Հովաքը, օձիքները պատռելով, վերադարձան Եզեկիայի մոտ և նրան հաղորդեցին Ռափսակի խոսքերը։
Իսկ երբ նրանք բոլոր պատգամները լսեցին, միմյանց հետ խորհուրդ արեցին ու ասացին Բարուքին. «Մենք այդ բոլոր բաներն անպայման կպատմենք արքային»։
Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։
Լուրը հասավ նինվեացիների թագավորին. իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։
Նինվեացիները դատաստանի օրն այս սերնդի դեմ դուրս կգան և կդատապարտեն նրան, որովհետև նրանք Հովնանի քարոզչությամբ զղջացին. իսկ ահա այստեղ Հովնանից ավելի մեծը կա։