ասե՛ք. “Այսպես է հրամայում արքան. “Բանտարկե՛ք սրան, և թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչև որ ողջ և առողջ վերադառնամ պատերազմից”»։
ԵՐԵՄԻԱ 36:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հուդին ընթերցում էր երեք կամ չորս էջ, թագավորը ատենադպրի զմելիով կտրում էր այն ու նետում կրակարանի կրակի մեջ, մինչև որ ամբողջ մատյանը կրակարանի բոցի մեջ ոչնչացավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ Հուդին երեք թե չորս սյունակ կարդում էր, թագավորը այն կտրում էր դպրի դանակով և նետում կրակի մեջ, որ կրակարանում էր, մինչև որ կրակարանում եղող կրակի վրա ամբողջ մագաղաթը սպառվեց։ |
ասե՛ք. “Այսպես է հրամայում արքան. “Բանտարկե՛ք սրան, և թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչև որ ողջ և առողջ վերադառնամ պատերազմից”»։
Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Այստեղ կա մի մարդ, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, սակայն ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի գուշակում, այլ չար։ Դա Հեմլեի որդի Միքիան է»։ Հուդայի երկրի արքա Հովսափատն ասաց. «Արքան թող այդպիսի բան չասի»։
Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։
«Քեզ համար մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր այն բոլոր բաները, ինչ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի և բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խոսեցի քեզ հետ՝ Հուդայի արքա Հովսիայի օրերից մինչև այժմ.
Այն բանից հետո, երբ թագավորն այրեց մատյանը, որտեղ Բարուքը Երեմիայի բերանից գրի էր առել նրա բոլոր խոսքերը, Տերը խոսեց Երեմիայի հետ՝ ասելով.
«Դու նորից այլ մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր նախորդ բոլոր խոսքերը, որոնք տեղ էին գտել առաջին մատյանում, որ այրեց Հուդայի Հովակիմ արքան։
Եվ եթե մեկը բան պակասեցնի այս գրքի մարգարեության խոսքերից, Աստված պիտի պակասեցնի և կտրի նրա բաժինը կենաց ծառից և սուրբ քաղաքից, ինչպես գրված է այս գրքում։