Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 ասե՛ք. “Այսպես է հրամայում արքան. “Բանտարկե՛ք սրան, և թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչև որ ողջ և առողջ վերադառնամ պատերազմից”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 և ասա՛. “Այսպես է ասում թագավորը. "Սրան բա՛նտ նստեցրեք, կերակրե՛ք նրան մի կտոր հացով ու մի քիչ ջրով, մինչև որ ես խաղաղությամբ ետ գամ"”»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:27
27 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Հերոբովամ արքան լսեց Աստծու մարդու՝ Բեթելում գտնվող զոհասեղանին ուղղված խոսքերը, իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնե՛ք դրան», բայց դեպի նա մեկնված նրա ձեռքը գոսացավ, և չկարողացավ այն հետ քաշել իրեն,


Իսրայելի արքան ասաց. «Բռնե՛ք Միքիային և հանձնելով Ամովն քաղաքապետին ու արքայորդի Հովասին՝


Ասան զայրացավ մարգարեի վրա և նրան բանտարկեց, որովհետև այդ բանի համար բարկացել էր։ Այդ ժամանակ Ասան նաև սկսեց դաժան վերաբերվել ժողովրդին։


Տերն իսպառ չի բարկանում և ոխ չի պահում հավիտյան։


Դու քո ձեռքերի վաստակը պիտի ուտես, Երանի՜ քեզ, և բարի պիտի լինես։


Այս է օրենքն Իսրայելի և պատվերը Հակոբի Աստծու։


Տերը նեղության հաց և կարոտության ջուր պիտի տա քեզ. էլ քեզ չեն մոտենալու նրանք, ովքեր մոլորեցնում էին քեզ, որովհետև աչքերդ տեսնելու են քեզ մոլորեցնողներին,


Պասքորը հարվածեց Երեմիա մարգարեին և արգելափակեց նրան բանտում՝ Բենիամինի դարպասի մոտ, Տիրոջ տան վերնահարկում։


թե Տերը քեզ քահանա կարգեց Հովիդիա քահանայի փոխարեն, որպեսզի Տիրոջ տանը վերակացու լինես ամեն մարդու վրա, որ կմարգարեանա, և ամեն մեկի վրա, որ սուտ գուշակություն կանի, ու նրանց բանտի մեջ շղթայի զարնես։


Երբ Հուդին ընթերցում էր երեք կամ չորս էջ, թագավորը ատենադպրի զմելիով կտրում էր այն ու նետում կրակարանի կրակի մեջ, մինչև որ ամբողջ մատյանը կրակարանի բոցի մեջ ոչնչացավ։


Երեմիան ընկավ Այերինովթ, այն տունը, որտեղ գուբն էր։ Այդտեղ Երեմիան անցկացրեց երկար օրեր։


Առան Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մելքիայի գուբը, որ գտնվում էր բանտի գավթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Գբի մեջ ջուր չկար, այլ լոկ տիղմ էր։ Երեմիան մնաց տիղմի մեջ։


այդ բոլորի վրա ավելացրեց և այն, որ Հովհաննեսին բանտարկեց։


որ արեցի Երուսաղեմում իսկ. քահանայապետներից իշխանություն ստանալով՝ սրբերից շատերին ես բանտարկում էի և նրանց սպանությանը համաձայն էի։


և ելան ձերբակալեցին առաքյալներին ու նրանց հրապարակավ բանտ դրեցին։


Այս պատճառով ես՝ Պողոսը, Հիսուս Քրիստոսի բանտարկյալն եմ ձեզ՝ հեթանոսներիդ համար։


Դրա հետ թթխմորով բան չուտես։ Դրա հետ յոթ օր բաղարջ՝ չարչարանաց հաց կուտես, որովհետև տագնապով դուրս եկաք Եգիպտոսից, որպեսզի ձեր կյանքի բոլոր օրերին հիշեք եգիպտացիների երկրից ձեր դուրս գալու օրը։


ուրիշներն էլ ենթարկվեցին տանջանքների և գանահարությունների, կապանքների և բանտերի.


Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես. ահա բանսարկուն պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք և տասն օր նեղություն կրեք. հավատարի՛մ եղիր մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը կտամ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ