Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 36:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Քեզ համար մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր այն բոլոր բաները, ինչ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի և բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խոսեցի քեզ հետ՝ Հուդայի արքա Հովսիայի օրերից մինչև այժմ.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Քեզ համար գրելիք մագաղա՛թ վերցրու և նրա վրա գրի՛ր այն բոլոր խոսքերը, որ ասել եմ քեզ Իսրայելի մասին և Հուդայի մասին և բոլոր ազգերի մասին այն օրից, երբ խոսեցի քեզ հետ, Հովսիայի օրերից մինչև այսօր։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 36:2
34 Խաչաձեւ Հղումներ  

Մարաստանի Եկբատան քաղաքում մի հիշատակարան գտնվեց, որի մեջ այս էր գրված.


երնե՜կ Տիրոջ ձեռքը հատուցեր ինձ, կամ եթե մեկից առած մուրհակը,


Ասողներից մեկը մտնում էր տեսնելու ունայնությունը, Խոսում էր իր սրտում և հոգու մեջ անօրենություն կուտակում. Դուրս էր գալիս և նույնը խոսում։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այս դեպքը որպես հիշատակ գրի՛ առ։ Հաղորդի՛ր Հեսուին, որ ամաղեկացիների հիշատակը ջնջելու եմ երկրի վրայից՝ երկնքի ներքո»։


Տերն ինձ ասաց. «Քեզ համար մի նոր մեծադիր մատյա՛ն վերցրու. նրա մեջ ճարտար մարդու գրչով գրի՛ր՝ “Արագորեն ավարառությա՛ն ենթարկել, շուտափույթ կողոպո՛ւտ կուտակել, քանզի ժամը հասել է”։


Ահա քեզ այսօր կարգեցի ազգերի ու թագավորությունների վրա, որպեսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու ավերես, վերակառուցես ու հիմնես»։


«Քեզ դեռ որովայնում չստեղծած՝ ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսներին մարգարե կարգեցի»։


Եվ Տերը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խոսքը քո բերանը դրեցի։


Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հակոբի տուն և Իսրայելի բոլո՛ր տոհմեր։


«Հուդայի արքա Ամովնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր, այսինքն՝ քսաներեք տարի, Տերը խոսեց ինձ հետ, ու ես վաղ առավոտից խոսում էի ձեզ հետ, ասում, բայց դուք չլսեցիք»։


«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. այն բոլոր բաները, որ քեզ հրամայեցի, քեզ համար գրի՛ առ մատյանի մեջ։


Այն ժամանակ բոլոր իշխանները Քուսիի որդի Սելեմիայի որդի Նաթանի որդի Հուդիին ուղարկեցին Բարուքի մոտ և հայտնեցին. «Այն մատյանը, որ ընթերցում էիր ի լուր ժողովրդի, ձե՛ռքդ առ և ե՛կ այստեղ»։ Ներիայի որդի Բարուքը մատյանն իր ձեռքն առավ ու գնաց նրանց մոտ։


Բարուքը նրանց պատասխանեց. «Երեմիայի բերանից. նա է ինձ պատմել այդ բոլոր բաները, իսկ ես թանաքով գրել եմ այս մատյանի մեջ»։


Երբ Հուդին ընթերցում էր երեք կամ չորս էջ, թագավորը ատենադպրի զմելիով կտրում էր այն ու նետում կրակարանի կրակի մեջ, մինչև որ ամբողջ մատյանը կրակարանի բոցի մեջ ոչնչացավ։


Իսկ Հուդայի Հովակիմ արքային էլ կասես, թե այսպես է ասում Տերը. “Դու վառեցիր այն մատյանը և ասացիր՝ “Ինչո՞ւ նրա մեջ գրեցիր ու հայտնեցիր, թե բաբելացիների արքան պիտի ներխուժի ու ջնջի այս երկիրը, պիտի զրկի այն մարդ ու անասունից”»։


դու կգնաս և այն, ինչ գրի առար իմ բերանից՝ Տիրոջ խոսքերը, պահեցողության օրը Տիրոջ տանն այդ մատյանից կընթերցես ի լուր ժողովրդի, կընթերցես նաև ի լուր Հուդայի բոլոր մարդկանց, որոնք եկած կլինեն իրենց քաղաքներից։


Ահա այն խոսքը, որ Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Երեմիա մարգարեն հայտնեց Ներիայի որդի Բարուքին, որն այն ժամանակ մատյանում Երեմիայի բերանից գրի առավ այս բաները։


Երեմիան մի մատյանի մեջ նկարագրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրա, այսինքն՝ Բաբելոնի մասին գրված այս բոլոր բաները։


Տեսա, որ ահա մի ձեռք էր երկարել դեպի ինձ, ու դրա մեջ մի գրամատյան կար։ Այն փռեց իմ առաջ, ու դրա մեջ՝ ներսից ու դրսից, ողբեր, սգերգեր ու վայեր էին գրված։


Նրանց համար շատ բաներ կգրեմ, բայց նրա կրոնն օտարոտի համարվեց։ Սիրելի զոհասեղանները.


Երբ Մովսեսն այս օրենքների բոլոր խոսքերը մինչև վերջ գրեց մատյանի մեջ ու ավարտեց,


Այն ժամանակ ասացի. “Ահավասիկ եկա (ինչպես իմ մասին գրված է գրքի վերնագրում)՝ քո կամքը կատարելու, ո՜վ Աստված”» (Սաղ. 39(40).7-9)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ