ԵՐԵՄԻԱ 33:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն օրերում և այն ժամանակ Դավթի համար մի արդար շառավիղ պիտի ծնեմ, որն իրավունք ու արդարություն պիտի պաշտպանի երկրի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն օրերին և այն ժամանակ ես Դավթի համար արդարության մի շառավիղ պիտի ծլեցնեմ, և նա իրավունք ու արդարություն պիտի գործադրի երկրում։ |
Խռովվեցին հեթանոսները, և թագավորությունները խոնարհվեցին. Բարձրյալը ձայնեց, և երկիրը դողաց։
Կգա այն օրը, երբ Աստված իր խորհրդով ու փառքով կճառագի երկրի վրա՝ բարձրացնելու և փառավորելու Իսրայելի մնացորդներին։
Տերը՝ Աստված, կամենում էր, որ իր արդարությունը հաստատվի և օրհնություն մատուցվի, բայց տեսա,
Նրա առջև կանգնեցինք որպես մանուկ, որպես արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ուներ նա, ո՛չ էլ վեհություն։ Տեսանք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ գեղեցկություն։
ապա այդ քաղաքի դռներով ներս պիտի մտնեն թագավորներ ու իշխաններ, որ պիտի նստեն Դավթի աթոռին. նրանք պիտի բարձրանան իրենց կառքերն ու հեծնեն իրենց երիվարները, նրանք ու նրանց իշխանները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։ Եվ այդ քաղաքը հավիտյան բնակված պիտի լինի։
և բոլոր նրանք, ովքեր գտնում էին, սպանում էին նրանց։ Նրանց թշնամիներն ասացին. “Չպիտի ներենք նրանց, որովհետև մեղք գործեցինք Տիրոջ առաջ։ Արդարության արոտ է Տերը, որ հավաքեց նրանց հայրերին”։
Բայց լսի՛ր, Հեսու քահանայապե՛տ, դու և քո մերձավորները, որ նստում են քո առաջ, որովհետև կախարդ մարդիկ են։ Ահա ես բերում եմ իմ ծառա Ծագումին։
Տեսա երկինքը բացված. և ահա մի սպիտակ ձի, որի հեծյալը կոչվում է Հավատարիմ և Ճշմարիտ։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։